Ինֆորմացիա կա, որ որոշ խմբեր փորձում են ինձ ու վարչապետին «վնասազերծել». Արթուր Վանեցյան Lragir
2018-06-18 14:56:00

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը կառավարության արտահեթ նիստից հետո լրագրողներին ասաց, որ իրենց անվտանգության վերաբերյալ տարբեր տեղեկություններ են ստանում:

«Անկեղծ ասած, ստանում ենք տարբեր ինֆորմացիաներ, որ որոշ խմբեր փորձում են վնսազերծեն մեզ, բայց չի ստացվի»,- ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության հետ կապված ևս, ըստ Վանեցյանի, տեղեկություններ են ստացվում: «Վարչապետի հետ կապված նույնն է, բայց կարծում եմ՝ ոչ մեկ չի համարձակվի նման վարկանիշ ունեցող վարչապետին…»,- ասաց նա:
Վանեցյանը նշեց, որ փակագծերը չի բացի:
Մանրամասները տեսանյութում:

Այս նյութը դիտել են - 4627 անգամ