ԱՄՆ-ն ավելի է խստացնում անօրինական ներգաղթյալների դեմ կիրառվող մոտեցումները AmerikayidzayԱՄՆ-ն ավելի է խստացնում անօրինական ներգաղթյալների դեմ կիրառվող մոտեցումները
2018-06-18 11:52:00

Հարավային Թեքսասում տեղի է ունեցել անօրինական ներգաղթյալներ տեղափոխող ավտոմեքենայի վթար: Դեպքը համընկել է ներգաղթի վերաբերյալ սուր քննարկումների հետ:

Առնվազն հինգ մարդ է զոհվել և մի քանիսը՝ վիրավորվել կիրակի օրը Հարավային Թեքսասում մեկ տասնյակից ավելի անօրինական ներգաղթյալներ տեղափոխող անտոմեքենայի վթարի ժամանակ: Այն տեղի է ունեցել, երբ սահմանային վերահսկողության մարմինների ներկայացուցիչները հետապնդում էին ավտոմեքենան:

Ավտոմեքենան, որը տեղափոխում էր 14 մարդ, կորցրել է կառավարումը բարձր արագության տակ և շրջվել Թեքսասի 85-րդ մայրուղու վրա: Դրա մասին են տեղեկացնում տեղի իշխանությունները:

Վերջիններիս տեղեկությամբ, չորս մարդ մահացել է տեղում: Մեկ, և չի բացառվում՝ երկու անձ մահացել են հիվանդանոցում:

Սահմանային վերահսկողության ուժերը տարածել են հայտարարություն, ըստ որի, շրջված ավտոմեքենային ուղեկցում էին երկու այլ ավտոմեքենաներ: Սահմանային վերահսկողության մարմինը կասկածել է, որ ավտոմեքենաները տեղափոխում էին անօրինական ներգաղթյալների:

Այս միջադեպը տեղի է ունեցել հարավային սահմանին ներգաղթյալների նկատմամբ սահմանային վերահսկողության մարմինների անմարդկային վերաբերմունք դրսևորելու թեժ քննարկումներին զուգահեռ:

Թրամփի վարչակազմը հայտարարել էր, որ ներգաղթյալների նկատմամբ մոտեցումները պետք է է՛լ ավելի խստացվեն: Կիրառվող մոտեցումների շարքում է դիտարկվում անգամ երեխաների բաժանումը ծնողներից:

Այս նյութը դիտել են - 3348 անգամ