Կարեն Գրիգորյանի կոչը համաքաղաքացիներին և համակիրներին
2018-06-13 16:59:00
Սիրելի՛ համաքաղաքացիներ, համակիրներ, 
կոչ եմ անում բոլորիդ ցուցաբերել զսպվածություն, զերծ մնալ սադրիչների հրահրումներից եւ հավատարիմ մնալ սիրո եւ համերաշխության գաղափարին:
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ բոլոր այն անձինք, ովքեր կհրահրեն սադրիչ գործողություններ կամ բռնություն կկիրառեն որեւէ մեկի նկատմամբ, որևէ կերպ չեն կարող ընդգրկվել մեր արդար շարժման շարքերում, այլ, պարզապես կնպաստեն չարամիտների գործին:
Այս նյութը դիտել են - 3975 անգամ