Թրամփը ներկայացվել է Խաղաղության նոբելյան մրցանակի
2016-02-04 09:11:00

ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի մասնակից, միլիարդատեր գործարար Դոնալդ Թրամփը ներկայացվել է Խաղաղության նոբելյան մրցանակի, ինչին արժանանալու համարառաջարկվել է նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսի թեկնածությունը:

Ինչպես հայտնում է The New York Daily News-ը, Թրամփի թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ առաջարկը ներկայացվել է Միացյալ Նահանգներից։

Դրա հեղինակի կարծիքով՝ «Թրամփն արժանի է Խաղաղության նոբելյան մրցանակի` արմատական իսլամի, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, միջուկային ծրագիրը զարգացնող Իրանի ու կոմունիստական Չինաստանի դեմ գաղափարախոսական պայքար մղելու համար»:

Այս նյութը դիտել են - 1398 անգամ