Առանց Փաշինյանին տեղյակ պահելու՝ Սասուն Միքայելյանը ինքնագլուխ քայլ է կատարել.News
2018-06-07 20:42:00

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ չի եղել, որ իր կուսակից, «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը անձնական երաշխավորություն է ներկայացրել քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանին (Նորատուսցի Ալիկ) ազատ արձակելու համար:

«Ես շատ վատ եմ վերաբերվում դրան, կարծում եմ՝ դա սխալ քայլ էր: ես այդ մասին ուղիղ եւ ազնիվ ասել եմ իմ ընկերոջը՝ Սասուն Միքայելյանին: Իմ ելույթից էլ պարզ դարձավ, որ ես այդ քայլին չեմ կարող դրական վերաբերվել»,-հայտարարեց Փաշինյանը:

Նշենք, որ ավելի վաղ Ազգային ժողովի 10 պատգամավորներ դատարան անձնական երաշխավորություն էին ներկայացրել քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի (Նորատուսցի Ալիկ) համար: Երաշխավորագիրը ստորագրողներից մեկն ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն է, մյուս 9 պատգամավորները «Ծառուկյան» խմբակցությունից են ՝ Արարատ Զուրաբյան, Արթուր Մանուկյան, Սերգեյ Բագրատյան, Վահան Հայրապետյան, Դավիթ Մանուկյան, Հրանտ Մադաթյան, Մերուժան Սիմոնյան, Տիգրան Ստեփանյան, Արայիկ Աղաբաբյան:

Այս նյութը դիտել են - 6007 անգամ