Քաղաքապե՛տ էլ կա, քաղաքապե՛տ էլ. Կարեն Գրիգորյանը լավ քաղաքապետ է Orer
2018-05-31 04:31:00

Վերջին շրջանում քննադատություններ եւ մեղադրանքներ են հնչում Էջմիածնի քաղաքապետարանի աշխատանքի վերաբերյալ: Իրականում էջմիածնեցիները շատ լավ հիշում են, որ չարաշահումներ եղել են նախկին քաղաքապետերի օրոք: Հրաչիկ Աբգարյանի օրոք են վաճառվել մանկապարտեզներ, թանգարաններ, մայթեր: Առաջարկվող տեսանյութում ներկա եւ նախկին քաղաքապետերի աշխատանքի միջեւ զուգահեռներ է անցկացնում Արփենիկ Մաղաքյանը, ով նախադպրոցական համակարգի բազմամյա աշխատող է: Համեմատությունը միանշանակ Կարեն Գրիգորյանի օգտին է, ով գազաֆիկացրել է մանկապարտեզները, կազմակերպել հիմնանորոգում, կահավորում: Այսօր մանկապարտեզներում սնունդը բազմազան է եւ կալորիականությամբ հարուստ: Նոր խմբասենյակներ էլ բացվում են:

Այս նյութը դիտել են - 8879 անգամ