Առնետավա՞զք, թե՞ պարզ զգուշավորություն
2018-05-30 10:56:00
Ինչպես հայտնի է, Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ հանրապետական Արթուր Գևորգյանն, ով խորհրդարան էր մտել բացառապես հարազատ կուսակցության ունեցած վարչատնտեսական ռեսուրսների հաշվին, հայտարարություն է տարածել՝ ՀՀԿ-ն լքելու մասին՝ համոզմունք հայտնելով, որ չի տեսնում կուսակցության ներսում առողջացման որևիցե գործընթաց, միաժամանակ նաև ըստ էության՝ աջակցություն հայտնելով Նիկոլ Փաշինյանի հեղափոխությանը:
Ընդհանրապես պետք է նկատել, որ Գասպարյանի փեսան բնավ միակը չէ, ով, պայմանավորված ներկա իրավիճակով, լքում է ՀՀԿ-ն:
Կարևոր հարցը թերևս,պետք է համարել այն, թե արդյոք նախկին ոստիկանապետի փեսա Արթուր Գևորգյանի համապատասխան քայլը կարելի՞ է ՀՀԿ ապագայի հարցում որոշակի ցուցիչ համարել, թե՞ ոչ՝ անկախ տրվող բարոյական գնահատականներից:
Թերևս, առայժմ դժվար է միանշանակորեն պատասխանել այս հարցին, սակայն ակնհայտ է նաև, որ Գևորգյանի ՝ հարազատ կուսակցութանը փաստացի դավաճանելը չի կարող խոսել ՀՀԿ-ի օգտին՝ հաշվի առնելով առնվազը Վլադիմիր Գասպայանի տեղեկացվածության մակարդակը, կամ
Վլադիմիր Գասպարյանի խորհրդո՞վ է Գևորգյանն արագորեն հեռացել խորտակվող նավից, թե՞ հանկարծ գաղափարական վերածնունդ է ապրել ու որոշել այս կարևորագույն պահին գտնվել այնտեղ, ուր ազգիս մեծամասնությունն է՝ հեղափոխության ճամբարում: Իսկ այն, որ Վլադիմիր Գասպարյանը միշտ էլ ամեն կերպ աջակցել ու նեցուկ է կանգնել «իր տղային», երևում է հատկապես վերջինիս ունեցվածքի ծավալներից:
ԱՄՆ-ում ԱԺ պատգամավորը` նույն ինքը` Գասպարյանի փեսան, փաստարկված մուլտիմիլիոնատեր է, ում` ԱՄՆ - ում կատարած շոպինգների մասին վերջերս էր հայկական ԶԼՄ-ներից մեկը համապատասխան փաստաթղթեր հրապարակել:
Հիշեցնենք, որ Արթուր Գևորգյանը ԱՄՆ - ում երկու անշարժ գույք էր ձեռք բերել։ Ընդ որում ` կոնդոմինիումներից մեկը ձեռք էր բերել անցած տարվա փետրվարին , ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Վալի Վիլեջ քաղաքում 475 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով , որից 200 հազար դոլար կանխավճար էր տրվել ֆինանսավորող բանկին։
Մեկ այլ առանձնատուն էլ Արթուր Գևորգյանը ԱՄՆ - ում ձեռք էր բերել 2016-ի հոկտեմբեր ամսին՝ այս անգամ Գլենդելում , 520 հազար դոլար արժողությամբ՝ 200 հազար դոլար վճարելով ֆինանսավորող կազմակերպությանը (տես նկարները):
Վերջապես, բոլոր պարագաներում, առնվազը բարոյականության տեսանկյունից չափազանց ռիսկային քայլ է Գևորգյանի քայլը: նա, փաստորեն, նախընտրեց լքել կուսակցությունն այն պահին, երբ այն իր անդամների կարիքն ամենից շատն է զգում:
Բոլոր դեպքերում՝ գրեթե անվիճելի է,որ ժամանակը բնավ Հանրապետականի օգտին չէ, որ աշխատում է, ու հայտնի չէ, թե հետագայում ևս քանի հոգի կնախընտրի գնալ Գևորգյանի ճանապարհով, իսկ քանիսը կնախընտրեն հավատարիմ մնալ իրենց տարիներ ի վեր սնած քաղաքական ուժին:
http://www.usarmenianews.com/am-n-9185.html
http://www.usarmenianews.com/am-n-8795.html 
http://www.usarmenianews.com/am-n-8135.html
http://www.usarmenianews.com/am-n-8268.html
Այս նյութը դիտել են - 4362 անգամ