«Վովայի Արշակը» Հայաստանից հեռացել է
2018-05-24 23:55:00
ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով, Հայաստանից հեռացել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկազորի պետը՝ Արշակ Հակոբյանը, ով հանրությանը հայտնի որպես «Վովայի Արշակ»

Մեր տեղեկություններով, այսօր նրա տանը տեղի է ունեցել խուզարկություն:

 Հիշեցնենք, որ Արշակ Հակոբյանի եղբայրն արդեն կալանավորվել է՝ Էրեբունիում անչափահասների հանդեպ բռնություններ կիրառելու փաստով:

Նկատենք, որ երկար տարիներ Արշակ Հակոբյանի անունը կապվում էր տարատեսակ ապօրինությունների հետ:

Այս նյութը դիտել են - 5167 անգամ