Նաիրա Զոհրաբյանի միտքը ցնցակաթվածի մեջ է գցել հանրապետականամերձ ֆեյքերին
2018-05-23 16:40:00
Ես զարմանում եմ, որ իմ պարզ միտքը, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում Բարգավաճ Հայաստանը հավակնելու է ստանալ  ժողովրդի  մեծամասնության վստահությունը, ցնցակաթվածի մեջ է գցել հանրապետականամերձ ֆեյքերին և հանրապետականակից մամուլին:
Բացատրեմ ավելի պարզ: 
Հանրային վստահություն ունեցող ցանկացած քաղաքական ուժ ընտրության գնում է իր համար սահմանելով ամենաբարձր նշաձողը` ստանալ մեծամասնության վստահության քվեն:
Հակառակը` կլիներ հակաքաղաքագիտական և հակաքաղաքական: Այլապես` ինչու ես
ներկայացնում նախընտրական ծրագիր, որը, մեծամասնության քվեն ստանալու և
կառավարություն ձևավորելու դեպքում, պարտավորվում ես իրականացնել:
Իսկ որ Բարգավաճ Հայաստանը ունի հանրային այդ վստահությունը` ես հույս ունեմ, դրանում որևէ մեկը չի կասկածում:
Նաիրա Զոհրաբյան
Այս նյութը դիտել են - 5371 անգամ