Հայաստանը լուրջ դիվիդենտներ կշահի ռուսի և թուրքի կռվից. քաղաքագետներ
2015-12-02 23:14:00

Ռուս-թուրքական ռազմական բախումը Սիրիայում տեսականորեն երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ կդառնա, սակայն դա քիչ հավանական է: Նունը չենք կարող ասել մեր տարածաշրջանի մասին: Արցախյան ճակատում պատերազմի վերսկսումը բացառված չէ: Հարաբերական խաղաղությունը ամեն րոպե կարող է վերածվել լայնամասշտաբ պատերազմի: Այս մասին Slaq.am-ի հետ զրույցի ընթացքում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
«Բնականաբար այս պահի դրությամբ Թուրքիայի կողմից շահագրգռվածությունն չկա ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի բորբոքման համար: Բայց մենք չենք կարող ասել, ինչ կլինի 15 օր հետո, քանի որ գործողությունները սրընթաց են ընթանում և դրանք կարող են այլ հարթություն տեղափոխվել»,- ասաց Բոզոյանը:
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով` ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումից Հայաստանը կարող է լուրջ դիվիդենտներ շահել: Իսկ դրա համար պետք է պարզապես ըմբռնել պահի լրջությունն ու չհապաղել գործողություններում: 
«Անկախ ստեղծված իրադրությունից այս պահին Թուրքիա չի ցանկանում սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Դա են վկայում նախագահ Էրդողանի և վարչապետ Դավութողլու պարբերաբար հնչեցրած կարծիքները դեպքերն այլ լույսի տակ ներկայացնելու շահագրգռվածությանը»,- նկատում է Բոզոյանը:

Ռուս-թուրքական այս ծայրահեղ լարված իրավիճակում ՀՀ-ի ներգրավվածության պետք է լինի ակտիվ քաղաքական և դիվանագիտական ոլորտներում, բայց ոչ մի կոնկրետ գործողության չդիմի: Այս մասին ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Քաղաքագետի համոզմամբ` ռուս-թուրքական լարվածությունը երկարաժամկետ կլինի, սակայն ակտիվ ռազմական գործողությունների դեռևս չի հանգեցնի:

«Պուտինը շատ ցավոտ ընդունեց ինքնաթիռի կործանումը: Եվ, ի վերջո, մեկ ինքնաթիռ խփելու համար անպայման չէ պատերազմ հայտարարել կամ սանկցիաներ կիրառել: Դա խոսում է այն մասին, որ այս լարվածությունը երկարաժամկետ է լինելու, կողմերը այն երկար ժամանակ չեն կարողանալու հաղթահարել»,- ասում է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» խորհրդի նախագահը:

Քաղաքագետ Արման Մելիքյանի համոզմամբ` Թուրքիայի հավակնույթունները Հարավային Կովկասի տարածաշրջանում, ըստ էության լինելու են Ռուսասական ներկայությանը դեմ գնացող քայլերի տեսքով:

Այս նյութը դիտել են - 2280 անգամ