«Փաստ». Շմայ­սը հե­ռա­ցել է Հա­յաս­տա­նից և նպա­տակ ունի մեկ­նել Ամե­րի­կա
2018-05-21 21:26:00

«Փաստ» թերթը գրում է.«Իշխանափոխությունից անմիջապես հետո հանրապետական ոչ անհայտ Առաքել Մովսիսյանը, նույն ինքը՝ Շմայսը, հեռացել է Հայաստանից: Նախ՝ նա մեկնել է Սոչի, այնուհետ՝ Մոսկվա: 

Մեր աղբյուրները հայտնում են, որ մասնավորաբար Մոսկվայում նրան տեսել են տեղի հայերի հետ տարբեր հանդիպումների ժամանակ: Հավաստի տեղեկությունների համաձայն, Շմայսը ռուսաստանաբնակ մեծահարուստ հայերից մեկից գումար է խնդրել՝ ԱՄՆ հեռանալու համար: Թե ինչ պատասխան է ստացել, դեռևս անհայտ է:

Հիշեցնենք, որ Առաքել Մովսիսյանը մեկ անգամ չէ, որ հայտնվել է սկանդալային պատմությունների կիզակետում: Իսկ ժողովրդական շարժման օրերին անձամբ էր կոորդինացնում Էջմիածնից Երևան ավտոճանապարհի փակման «օպերացիան», որպեսզի քաղաքացիները չկարողանան հասնել մայրաքաղաք՝ մասնակցելու հանրահավաքներին ու անհնազանդության ակցիաներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս նյութը դիտել են - 3470 անգամ