Վալերի Օսիպյանը ներկայացրել է նորանշանակ փոխոստիկանապետերին
2018-05-19 00:47:00

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր ղեկավար կազմին է ներկայացրել ոստիկանապետի առաջին տեղակալ Արման Սարգսյանին, ով մինչ այդ զբաղեցնում էր Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը և Հովհաննես Քոչարյանին, ով զբաղեցնում էր ոստիկանության շտաբի պետի պաշտոնը:

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության պետ է նշանակվել Արտակ Կարապետյանը։

Այս նյութը դիտել են - 3496 անգամ