Մշակույթի և սփյուռքի նախարարությունները կլուծարվե՞ն. «Փաստ»
2018-05-18 22:44:00
«Փաստ» թերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի կառավարությունն արդեն ամբողջությամբ ձևավորված է և անցել է աշխատանքի: 
Նշանակված նախարարներից բոլորից շատ տարակուսանքի տեղիք տվեցին մշակույթի և սփյուռքի նախարարների նշանակումները (տարբեր պատճառներով):
Ըստ «Փաստ» օրաթերթի աղբյուրների, իրականում ժամանակավոր կառավարության կազմում այս նշանակումները առավել ժամանակավոր են, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի ազգային ժողով ներկայացնել կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնություն:
Ըստ այդմ կառաջարկվի նշյալ երկու նախարարությունները փակել և դարձնել կառավարությանն առընթեր մարմիններ:
Մեկ այլ վարկածով, սփյուռքի նախարարությունը կարող է դառնալ ԱԳՆ ստորաբաժանում: Չի բացառվում, որ կառավարությանն առընթեր մարմին դառնա նաև տարածքային կառավարման նախարարությունը: Փոխարենը, ամենայն հավանականությամբ, նախարարության կարգավիճակ կստանան ՀՀ Ոստիկանությունը (կկոչվի ներքին գործերի նախարարություն) և ազգային անվտանգության ծառայությունը:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: 
Այս նյութը դիտել են - 2622 անգամ