Կարպիս Փաշոյանը` Արարատ Միրզոյանի մամլո խոսնակ
2018-05-18 20:16:00

«Հրապարակ» թերթը գրում է. «Պատմաբան, հրապարակախոս, «Հրապարակի» մեկնաբան Կարպիս Փաշոյանն առաջիկայում հնարավոր է նշանակվի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամլո խոսնակ։ Առաջարկն արդեն արվել է եւ, ըստ ամենայնի, նաեւ կընդունվի։

Կարպիս Փաշոյանը սահմանադրական հանրաքվեից հետո հեռացվեց Երեւանի դպրոցներից մեկից, որտեղ պատմության ուսուցիչ էր աշխատում եւ հանդգնել էր հանրաքվեի ընթացքում պայքարել ընտրակեղծիքների դեմ։ Նա ԵՊՀ «Ռեստարտի» անդամ է եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ՝ նրա եւ ընկերների նախաձեռնությամբ սկսվեց Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ պայքարը։ Նրանք պայքարի առաջին փուլում դրամ էին հանգանակում՝ Սերժ Սարգսյանին թոշակի ուղարկելու նպատակով»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս նյութը դիտել են - 3952 անգամ