Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
2018-05-15 22:30:00
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնի ստանձման կապակցությամբ:
«Հարգելի պարոն Վարչապետ,
Շնորհավորում եմ վերջերս այդ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ես պատրաստ եմ աշխատել Ձեզ հետ մեր երկու երկրներին փոխադարձ հետաքրքրող բազմաթիվ բնագավառների շուրջ, ներառյալ առևտրային կապերի, ժողովրդավարական հաստատությունների ու անվտանգության ամրապնդման հարցերում:
Կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթաց գրանցելը, քաղաքական կուսակցությունների համախմբումն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստեն այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին և Հայաստանի պայծառ ապագային:
Լավագույն մաղթանքներս Ձեզ և Հայաստանի ժողովրդին:
Հարգանքով,
Դոնալդ Թրամփ»,- ասված է ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձում:
Այս նյութը դիտել են - 3401 անգամ