Դավիթ Տոնոյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար2018-05-11 10:17:00
                                   
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու մասին: 
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, Դավիթ Տոնոյանին նշանակել պաշտպանության նախարար»:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողներին հայտնել էր, որ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու է Դավիթ Տոնոյանը:
                                    
									Այս նյութը դիտել են - 4247 անգամ