Սուրեն Պապիկյանը նշանակվել է տարածքային կառավարման, Մխիթար Հայրապետյանը` սփյուռքի նախարար2018-05-11 10:14:00
                                   
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տարածքային կառավարման և զարգացման ու սփյուռքի նախարարներ է նշանակել: 
Տարածքային կառավարման և զարգացման նախարար է նշանակվել Սուրեն Պապիկյանը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, Մխիթար Հայրապետյանին նշանակել սփյուռքի նախարար»,- ասված է նախագահի հրամանագրում:
Սփյուռքի նախարար է նշանակվել Մխիթար Հայրապետյանը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, Սուրեն Պապիկյանին տարածքային կառավարման և զարգացման նախարար նշանակելու մասին»,- ասված է հրամանագրում:
                                    
									Այս նյութը դիտել են - 3793 անգամ