Շնորհավոր եռատոն. Նատաշա Պողոսյան
2018-05-09 14:36:00
Շնորհավոր եռատոն:
Օրվա առիթով մեր խոնարհումը բոլոր նահատակ հերոսներին, ովքեր գիտակցաբար ընտրեցին հայրենիքի ազատությանն ու անկախությանը նվիրվելու ճանապարհը: 
Արթուն պահենք մեր հիշողությունն այդ հաղթական ճանապարհն անցած բոլոր նրանց նկատմամբ, ովքեր այսօր ապրում և արարում են, սերտենք նաև այդ ճանապարհն անցած նահատակ հերոսների և կենդանի լեգենդների հաղթական դասերը:
Թո՛ղ անկոտրում լինի կամքը մեր սահմանները պահող բոլոր զինվորների, ովքեր հաստատուն կերպով պաշտպանում են հայրենի երկրի անվտանգությունն ու հարազատ ժողովրդի անդորրը:
Ցանկանում եմ բոլորիս նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ, անկատար ծրագրերի ու իղձերի իրականացում, նորանոր բացահայտումներ, զարգացման նոր ուղիներ ու ստեղծագործական վերելքներ, անձնական և համամարդկային ջերմ ապրումներ:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 3649 անգամ