Գեորգի Կուտոյանը հրաժեշտ է տվել ԱԱԾ աշխատակիցներին. Armenpress
2018-05-07 03:07:00

 ՀՀ ազգային անվտանգության ծառայության Մամուլի կենտրոնը հերքում է տեղեկությունն այն մասին, թե ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը կենտրոնական ապարատի աշխատակիցների համար կազմակերպել է հրաժեշտի միջոցառում՝ իր կողմից պաշտոնը թողնելու կապակցությամբ: 

«Արմենպրես»-ի խնդրանքով պարզաբանելով past.am կայքում անանուն աղբյուրներին հղմամբ տեղ գտած տեղեկությունն այդ մասին ԱԱԾ Մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը նշեց. «Հրապարակված տեղեկությունն ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը: ԱԱԾ տնօրենին նշանակում և ազատում է ՀՀ վարչապետը»:

Այս նյութը դիտել են - 3356 անգամ