Սահմանադրական փոփոխությունները պետք չէ դիտարկել որպես իշխանության առաջարկ. ՀՅԴ
2015-12-02 23:10:00

Սահմանադրական փոփոխությունները պետք չէ դիտարկել՝ որպես իշխանության առաջարկ: Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, «Այո»-ի եւ «Ոչ»-ի ռեալիթի շոուի շրջանակում Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել ՀՅԴ ներկայացուցիչ Արթուր Եղիազարյանը:

«Այս փոփոխությունները իշխանություն-ընդդիմության պայքարի հետ որեւէ առնչություն չունի: Այս փոփոխությունների նախագծի վրա աշխատել են մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժեր, պետք չէ այն դիտարկել՝ որպես իշխանության առաջարկ: Իհարկե, հանրաքվեի պետք է դներ պետական ապարատը, սակայն նախագծի վրա աշխատել են մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժեր»,- ասել է Արթուր Եղիազարյանը:

ՀՅԴ-ականի խոսքով՝ այս նախագիծը հնարավորություն է տալիս փոխելու կառավարման համակարգը, որով կվերացվի միակուսակցական համակարգը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի վեցին:

Այս նյութը դիտել են - 1573 անգամ