Ոստիկանապետը պայմա՞ն է կապում Նիկոլ Փաշինյանի հետ Hraparak
2018-04-25 22:09:00

«Հրապարակ»-ը գրում է. Մեր տեղեկություններով՝ ոստիկանապետ Վովա Գասպարյանը կապ է հաստատել Նիկոլ Փաշինյանի հետ, առաջարկել է աջակցել համաժողովրդական շարժմանը և պատրաստակամություն է հայտնել ոստիկանության ուժերը դնել Փաշինյանի տնօրինման տակ։

 
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ դրա դիմաց նա մի պայման է դրել՝ վերջնական իշխանափոխությունից հետո մնալ ոստիկանապետի պաշտոնում։

Մենք փորձեինք այս տեղեկությունը ճշտել ոստիկանության լրատվական վարչությունից, բայց վարչության պետ Աշոտ Ահարոնյանը միայն մի քանի անգամ կրկնեց հետևյալ անհեթեթ պատասխանը․ «Ես անհեթեթ հարցերի չեմ պատասխանում»։

Այս նյութը դիտել են - 17999 անգամ