Կա մտավախություն, որ հնարավոր է հայկական «Բուտիրկայում» են շարունակվում բանակցությունները Սերժ Սարգսյանի հետ
2018-04-23 01:59:00
Այնուամենայնիվ, Նիկոլի պահման վայրի մասին հստակ տեղեկություն «չգտնելու» մոտեցումը շա՜տ երկարեց:
Մատի ու մատանու արանքը հեշտությամբ մտնող և դուրս եկող որոշ լրատվամիջոցների «անկարողությունն» այս դեպքում շատ տարօրինակ է թվում, քանի որ այդ 72 ժամն էլ շուտով կլրանա:
Այսինքն՝ օրենք են խախտելու և ձերբակալված պատգամավորներին սահմանված ժամկետում ԱԺ չե՞ն բերելու:
Գուցե տեղի՞ն է իմ ընկերների մտավախությունը, թե հնարավոր է հայկական «Բուտիրկայում» են շարունակվում բանակցությունները Սերժ Սարգսյանի հետ:
Իսկապե՛ս, մեր սերունդը չի մոռացել 88-ի շարժման այդ ցայտուն «նրբերանգը» ևս...
Կիմա Եղիազարյան
Այս նյութը դիտել են - 5779 անգամ