Ոստիկանների կերած «Տաշիր Պիցցա»-ն՝ ի՞նչ բաղադրատոմսով է պատրաստվում
2018-04-22 11:38:00
ՀՀ Ոստիկանության դաժանություններն՝ ընդդեմ երկրում գոյացած գաղջ մթնոլորտից պայքարող ցուցարարների, ուղղակի ցնցում են մարդկային երևակայությունը, քանի որ ուժ է գործադրվում ոչ թե օրինազանցների, խաղաղ ցույցերը ապօրինի գործողությունների վերածել փորձող զանգվածի դեմ, այլ ընդամենը սեփական բնատուր իրավունքը ռեալիզացնել ջանացող երիտասարդների, որոնք ուղղակի այլ ելք չեն տեսել, քան Փաշինյանին արձագանքելն ու նրա հետևից գնալը: 
Ոստիկանների ագրեսիվ պահվածքի հետ կապված հարց է առաջանում՝ տեսնես այս անգամ է՞լ են մարտի 1-ի, «Սասնա Ծռերի» օրինակով ոստիկաններին հոգեմետ հաբեր բաժանել՝ գազազելու ու ժողովրդին ճնշելու համար, թե՞ այս օրերին գլխավորապես «Տաշիր Պիցցա» պիցցերիաների ցանցին պատկանող սննդի օբյեկտներում սնվող ոստիկաններին մատուցվող պիցցաների բաղադրատոմսերն են վերանայվել, ու դրանք համեմվել են ինչ-որ հոգեմետ նյութերով՝ ճնշելու հասարակության դեմ բռնի գործողությունների դիմելու ելած ոստիկանականների խղճի ձայնը:
Հակառակ պարագյում անհասկանալի է, թե հատկապես ինչով է պայմանավորված ոստիկանների գազանային ագրեսիան ընդդեմ խաղաղ ցուցարարների:
Այս նյութը դիտել են - 4510 անգամ