Բողոքի Հանրահավաք. Դարձյալ արյուն է հեղեղվել
2018-04-16 16:47:00
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Ստացված հաղորդագրության համաձայն տեղեկացնում ենք. 
Հայաստանի Ոստիկանությունը Բաղրամյան պողոտայում բռնի ուժ և հատուկ միջոցներ են կիրառվել իրենց իրավունքների համար պայքարի դուրս եկած Հայաստանի Հանրապետության անզեն քաղաքացիների նկատմամբ, ինչի հետևանքով կան շուրջ հինգ տասնյակ վիրավորներ:
Դարձյալ արյուն է հեղեղվել:
Զինվորական զենք ու զրահամեքենաներ են կուտակվել մայրաքաղաք Երեւանում, ինչը խոսում է այն մասին, որ բռնատիրական ռեժիմը պատրաստվում է հերթական անգամ բիրտ ուժ կիրառել խաղաղ ցուցարարների դեմ։
Լոս Անջելեսի մեր Սիրելի հայրենակիցներ, դուրս եկեք Ձեր տներից, եկեք Գլենդելի քաղաքապետարանի առջեւ՝ միասնաբար դատապարտենք բռնություններն ու սատար կանգնենք ազատագրման համար պայքարի դուրս եկած Հայաստանի մեր քույրերին ու եղբայրներին։
Ուրեմն՝ հանրահավաքը տեղի կունենա այսօր, ապրիլի 16-ին,Ժամը 8-ին՝ Գլենդելի Քաղաքապետարանի դիմաց։
Այս նյութը դիտել են - 13608 անգամ