«Մինչև առավոտ սաղին սրբելու ենք, փողոցներն ազատելու ենք» Past
2018-04-16 16:05:00

«Փաստի» թղթակցի հետ զրույցում ոստիկանության ծանոթ պաշտոնյան հայտարարել է, որ «մինչև առավոտ դեռ կարող է համբերենք, նայած՝ ինչ իրավիճակ կլինի մինչ այդ: 

Իսկ վաղ առավոտյան, ժամը 5-6-ը սաղին սրբելու ենք փողոցներից: 
Իհարկե, օրենքի սահմաններում ենք գործելու»: Մեր հարցին, թե այսօր՝ ամսի 16-ին, ոստիկանությունը բավականին նորմալ էր պահել իրեն, սակայն երեկոյան ակտիվացավ, ինչո՞վ է դա պայմանավորված, ոստիկանը պատասխանել է. «Դե, այսօր ու նախորդող երկու օրերին ի՞նչ կար, որ ակտիվանայինք, ազգային ժողովի նիստն սկսվում է վաղը: 
Այ, վաղը շատ խիստ ենք լինելու, իսկ էս օրերին չմիջամտեցինք, որ մարդիկ, այսպես ասած, «պարպվեն», հանգստանան»:

Այս նյութը դիտել են - 8792 անգամ