Որտե՞ղ է Րաֆֆի Հովհաննիսյանը
2016-01-30 12:01:00

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին մեկնել է Թուրքիա: Թերթը հիշեցնում է, որ նա անցած տարի էլ էր Թուրքիա այցելել, և լուրեր էին տարածվել, որ նա Արևմտյան Հայաստանում ցանկանում է հայկական դպրոց բացել:

Թերթը փորձել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից պարզել, թե իրենց առաջնորդն ինչ նպատակով է մեկնել Թուրքիա: Ի պատասխան, սակայն, Մարտիրոսյանն ասել է, թե իրեն Թուրքիա մեկնելու մասին ոչինչ հայտնի չէ: Գիտի, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Բրյուսել է մեկնել, այնուհետև Փարիզ կգնա:

Այս նյութը դիտել են - 1452 անգամ