Ցուցարարների դեմ կրկին պատրաստվում են գործի դնել Թոխմախի Մհերի «բանա՞կը». այն կրկին մոբիլիզացվել է. Factor
2018-04-16 13:07:00

Էրեբունի համայնքում Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայանի մոտ հավաքված են շուրջ 200 հաղթանդամ, սպորտային արտաքինով երիտասարդներ՝ իրենց ավտոմեքենաներով։ Թե որն է նման կուտակման պատճառը, հստակ հայտնի չէ, սակայն հաշվի առնելով 2016 թ․ հունիսի 29-ին Սարի թաղում ցուցարարներին ցրելու ժամանակ Մհեր Սեդրակյանի թիկնազորի և մերձավորների ունեցած դերակատարությունը, դժվար է այդ հաղթանդամ երիտասարդների կուտակումը չկապել Բաղրամյան պողոտայում ընթացող իրադարձությունների հետ։ Ըստ ամենայնի՝ այս պահին կրկին առաջացել է Թոմախի Մհերի համապատասխան ծառայություններից օգտվելու անհրաժեշտություն, կամ էլ՝ նախկին պատգամավորն ինքնաբուխ է մոբիլիզացրել իր «բանակը»։ 

Այս նյութը դիտել են - 6547 անգամ