Գայթակղություն՝ Վլադիմիր Գասպարյանի համար
2018-04-16 01:53:00
Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժումը, որը ընդգրկում է պրակտիկորեն ողջ Հայաստանի Հանրապետության տարածքը (Փաշինյանը միայն մարզեր կատարած երթերից հետո մտավ Երևան ու ձեռնամուխ եղավ վճռական գործողությունների), սպառնում է իսկական փորձոթյուն դառնալ ոստիկանապետի գլխին: 
Բանն այն է, որ Փաշինյանի՝ փողոցները փակելուն, մեքենաների անիվների ու ավտոբուսների տակ պառկելուն ցուցարարաներին ուղղված կոչերը, ովքեր, ի դեպ, բավական հստակորեն ի կատար են ածվում Փաշինյանի առաջնորդությամբ փողոց դուրս եկած բողոքավորների կողմից, ինչ-որ իմաստով անակնկալ են դարձել նաև ոստիկանության համար: Ելնելով գաղջության մթնոլորտից, որ հաստատվել է Հայաստանում, քչերն էին հավատում շարժման հաջողւթյանը: Չնայած դեռևս պրակտիկ ձեռքբերումների մասին դժվար է խոսել, սակայն միայն այն, որ ցուցարարներին հաջողվում է սեփական ձայնը լսելի դարձնել,արդեն իսկ հաջողություն է:
Ակնհայտ է, որ այս պարագայում բավական նուրբ իրավիճակ է ստեղծվում հատկապես Վլադիմիր Գասպարյանի շուրջ: Խնդիրն այն է, որ նրան, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, առաջիկայում բավական լուրջ պաշտոն է խոստացվել: Որոշներ խոսում են ԱԽ քարտուղար նշանակվելու հավանականության մասին, մյուսներն էլ գրել էին, թե չի բացառվում, որ Գասպարյանին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակեն: Ու հիմա,փաստորեն, տեղի ունեցողը ոստիկանության ու հատկապես անձամբ Գասպարյանի համար մի տեսակ վերջին փորձության պես մի բան է դարձել: Ակնհայտ է, որ ցուցարարների նկամամբ ուժի գործադրումը կամ նրանց «դուբինկաներով» ցրելը ոչ միայն հակաժողովրդավարական կարող է գնահատվել ասենք հայաստանյան հասարակական կազմակերպությունների կողմից, այլև լուրջ բիծ գցել ապագա իշխանությունների համբավի վրա՝ մի բան, որը չի կարող ներվել Գասպարյանին՝ հաշվի անելով պահի նրբությունը:
Ինչ-որ իմաստով Փաշինյանի ու մյուս ընդդիմադիր ուժերի կողմից սկիզբ դրված բողոքի ակցիաներն ու որոշակի պրոցեսը պետք է փորձություն համարել ոչ թե քաղաքական իշխանությունների համար, այլ՝ հենց գլխավորապես ոստիկանապետի, ում կարիերան,փաստորեն, շատ իմաստներով կախված է նաև նրանից,թե ինչ վերջաբան կունենան փաշինյանական ակցիաները:
Կկտրվի՞ Գասպարյանը վերջին քննությունից, թե՞ գոնե բավարար կստանա՝ ահա այժմ ոստիկանության առաջ ծառացած թիվ մեկ հարցը:
Այս նյութը դիտել են - 8415 անգամ