Որոշել են ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին նշանակել ՀՀ պաշտպանության նախարար.«Փաստ»
2018-04-14 00:01:00
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստի»` ՀՀԿ վերնախավին մոտ կանգնած աղբյուրի վկայությամբ, Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը սկսել են նոր կադրային տեղաշարժերի գործընթացը: 
Որոշել են ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին նշանակել ՀՀ պաշտպանության նախարար:
Աղբյուրի վկայությամբ՝ երկրի ղեկավարները հույս ունեն, որ Վովա Գասպարյանը «դիսցիպլինա» կմտցնի բանակում և «կսանձի» որոշ գեներալների ու ռազմական պաշտոնյաների «ախորժակը»՝ բանակից ինչ–որ բան փախցնելու գործում:
Որոշվել է նաև, որ Վիգեն Սարգսյանը կնշանակվի ՀՀ արտաքին գործերի նախարար:
Ինչ մնում է Էդվարդ Նալբանդյանին, ապա նա շատ հետաքրքիր առաջարկություն ունի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունից: Հնարավոր է, որ նա նշանակվի այս կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի տեղակալ:
Հետաքրքիր է՝ մեր կադրերին դրսում մեծ տեղ են տալիս: Տիգրան Սարգսյանը երկրի վարչապետի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո նշանակվեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, Նալբանդյանը «մի ոտքով» Ֆրանկոֆոնիայում է: Այսպես եթե գնա, պաշտպանության ապագա նախարար Վլադիմիր Գասպարյանը, տարիներ անց, կարող է նշանակվել ՆԱՏՕ–ի ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Պետր Պավելի փոխարեն:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Այս նյութը դիտել են - 5737 անգամ