«Գառների լռությունը». ի՞նչ է թաքցնում ոստիկանությունը
2017-11-04 10:10:00
Երևանը «պայթեցրած» «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունի գործի վերաբերյալ, որքան էլ կարող է անհավանական հնչել, դեռևս մանրամասներ հայտնի չեն՝ չնայած այն հանգամանքին, որ ոստիկանության կողմից սույն միջադեպի կապակցությամբ քրեական գործի հարուցումից անցել է գրեթե երկու շաբաթ, ինչն առնվազը տարօրինակ է՝ հատկապես հաշվի առնելով սույն գործի հանրային հնչեղությունը: Դեռ չեն բացահայտվել պատճառները, չկան նաև մեղադրյալներ:
Թե ինչով է պայմանավորված ոստիկանության դանդաղկոտությունն այս հարցում, մի փոքր դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ իրավիճակը չի կարող հօգուտ ոստիկանության մեկնաբանվել՝ որ կողմից էլ հարցը դիտարկես: 
Հարցերեն են ծագում հատկապես սույն կառույցի աշխատանքի օպերատիվության հետ կապված: Օբյեկտիվ հանգամանքներ կարծես թե չկան, որոնք կարող էին խոչընդոտել քրեական գործի բնականոն ընթացքը:
Ինչ վերաբերում է արհեստական խոչընդոտներին, ապա այս հարցի վրա, թերևս, մի փոքր դժվար է լույս սփռելը՝ հաշվի առնելով հայաստանյան տխրահռչակ իրականությունը:
Եթե սույն սննդի օբյեկտն հետնաբեմից ինչ-որ օլիգարխ է «տիրություն անում», ապա գրեթե անկասկած է, որ դեպքի իրական դրդապատճառների և կամ կոնկրետ մեղավորների մասին ճիշտ տեղեկություն ստանալու հանրության հույսերը չեն կարող արդարացվել:
Չմոռանանք, որ նույն ոստիկանության գործունեության չգրված կանոններից մեկն էլ սեփական իրավապահ գործառույթների իրականացումը տխրահռչակ ռեալներին համահունչ կազմակերպելն է հանդիսանում՝ չնայած տարիներ շարունակ զանազան ամբիոններից հնչող ինստրուկտաժային դասախոսւթյունների:
Այսքանից հետո մնում է միայն հույս հայտնել, որ գոնե մամուլում հայտնված հրապարակումներն առիթ կտան ոստիկանությանը՝ սայլը տեղից շարժելու ու ամենակարճ ժամկետներում հանդես գալու հանրային պարզաբանմամբ՝ ինչո՞ւ, ինչպե՞ս և ո՞ւմ կողմից:
Այս նյութը դիտել են - 8462 անգամ