Լավրովն ու Քերրին Բելգրադում կհանդիպեն դեկտեմբերի 3-ին
2015-12-02 23:05:00

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերրին դեկտեմբերի 3-ին Բելգրադում երկկողմ հանդիպում կանցկացնեն: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է ռուսական պատվիրակության աղբյուրը:

«Ծրագրված են մի շարք երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ»,- ասել է աղբյուրը:

Այս նյութը դիտել են - 1857 անգամ