Կիզակետում փոխոստիկանապետն ու վարորդն են. «Ժողովուրդ»
2017-09-04 22:16:00
«Ժողովուրդ» օրաթերթին երեկ հայտնի դարձավ, որ ապրիլի 3-ին Սյունիքի մարզի ոստիկանության վարչության աշխատակիցները Գորիսում փայտով բեռնված մեքենա են կանգնեցրել: Եւ երբ ոստիկանները բեռնատարի վարորդից փայտի օրինականության վերաբերյալ փաստաթղթեր են պահանջել, վերջինս հայտարարել է, թե այն տանում է կոնկրետ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների համար:
Վարորդը, որ հայտնի է Գորիս գյուղի Խչո անունով, տվել է ոստիկանության Գորիսի բաժնի պետ Կարեն Թադեւոսյանի վարորդի՝ Արթուր Զեյնալյանի անունը` ասելով, որ նրա հրահանգով է բերվել: Պատմությունն ավարտվել է նրանով, որ Արթուր Զեյնալյանն ազատվել է աշխատանքից, թեեւ ըստ մարզում շրջանառվող լուրերի` այդ փայտը տարվել է Գորիսի բաժնի օպեր գծով տեղակալ Ռադիկ Բակունցի համար՝ հացի փռերին մատակարարելու նպատակով:
Բակունցը «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` հրաժարվել է մեկնաբանել այս լուրերը: Իսկ ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ կատարվածի վերաբերյալ հետաքննություն է իրականացվում»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Այս նյութը դիտել են - 4259 անգամ