ԶԻՆՎՈՐ է զոհվել...
2017-09-04 14:58:00
Զինվոր է զոհվել...ոչինչ այնքան կարևոր չէ, որքան՝ այս ցավալի լուրը. ո՛չ մի քննարկում, ո՛չ մի նորություն, ո՛չ մի երևույթ ...
Մի Զինվորը մի գերդաստանի լույս է, մի օջախի ծուխ, մի ծնողի կյանք, մի աղջկա փշրված երազանք, կիսատ սեր...Մեկը, երկուսը , երեքը...թիվը կարևոր չէ....
Զինվո՛ր է զոհվել, զինվո՛ր՝ մի ջահել տղա, մի մայրակարոտ զավակ, մի ճյուղ է կոտրվել, մի դալար շիվ: ...
Այսօր նրա՛ մասին է պետք խոսել. նրա՛, նրա՛նց մասին է պետք պատմել հիմա, լուր տալ, փոքրիկ, գեղեցիկ ակնարկներ ներկայացնել ամեն զոհված տղայի մասին, որպեսզի մարդիկ դեմքով, անունով, ծննդավայրով,ապրած կիսատ կյանքի դրվագներով ճանաչեն նրանց: .
Զինվոր է զոհվել, մենք ուրախանալու առիթ չունենք, իրավունք չունենք լուրեր հաղորդելու ընթացքում արագ-արագ ասել այս բոթն ու նույն արագախոսությամբ անցնել հաջորդ լուրը հաղորդելուն. ասես սովորական մի բան է տեղի ունեցել; ...
ԶԻՆՎՈՐ է զոհվել:
Կարինե Ավագյան
Այս նյութը դիտել են - 4646 անգամ