Յուրի Խաչատուրովն ընդունել է գնդապետ Գեորգիոս Մավոեիդիսին
2016-01-30 10:15:00

Հունվարի 29-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գեորգիոս Մավոեիդիսին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ներկայիս ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող այլ հարցեր: Գեներալ-գնդապետ Խաչատուրովը բարձր է գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը և հույս հայտնել, որ այն ապագայում էլ ավելի կզարգանա:

Գնդապետ Մավրոեիդիսը ներկայացրել է համագործակցության ներկայիս ընթացքը և հունական կողմից առաջարկվող համագործակցության ծրագրերը:

Այս նյութը դիտել են - 1458 անգամ