Թուրքիայի բնակչություն աճել է 1 մլն-ով, Հայաստանինը պակասել 12 հազարով
2016-01-30 10:00:00

Առանց հուզականության և անհասցե մեղադրանքների ներկայացնենք երկու վիճակագրական տվյալներ , որոնք վերաբերում են 2015 թվականի ընթացքում բնակչության աճի դինամիկային Թուրքիայում և Հայաստանում: 

 Հատկապես խորհրդանշական է 2015 թվականը, քանի որ ողջ տարվա ընթացքում ողջ հայությունը զբաղված էր 1915 թվականի Հայոց մեծ Եղեռնի ոգեկոչմամբ և այդ զբաղվածության ընթացքում չնկատեցինք, որ մեր գոյությանը դեռևս թշնամաբար նայող Թուրքիայի բնակչությունը մեկ տարվա ընթացքում աճել է 1 մլն-ով, իսկ մեր բնակչությունը նվազել 12 հազարով: 

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալների , 2016-ի հունվարի 1 դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 998.600 մարդ, 2015-ի համեմատ նվազելով 12.000-ով կամ 0.4%-ով: 

Թուրքիայի պետական վիճակագրական ծառայության տվյալներով (TÜİK) երկրի բակչության թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 1 մլն 45 հազար մարդով: 2014 թվականին Թուրքիայի բնակչությունը եղել է 77 մլն 696 հազար մարդ, իսկ արդեն 2015 թվականի դեկտեմբերի 31-ին այն կազմել է 78 մլն 741 հազար մարդ: Այս ամոթալի փաստն ամեն օր կեղեքելու է մեր հոգին և միտքը, քանի դեռ ապրելու ենք այսքան անարժանապատիվ ու ՛՛գառների լռությամբ՛՛:

Armweeklynews

Այս նյութը դիտել են - 1532 անգամ