ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈԻՆԸ ՉԱՆԵՔ.
2018-03-29 15:17:00
Կապույտ աղջիկ... սոցցանցերը պայթում են,այն որ կոպիտ են վարվել, փաստ է, այդ ոստիկանին վաղուց պետք է աշխատանքից ազատեին, բայց որ խորքում այլ բան որոնողների թիվն է աճում, դա արդեն մտահոգիչ է:
Համոզված եմ, ոչ այս աղջնակը, ոչ բարեկրթության բառիմաստին անտեղյակ ոստիկանը, կամ ոստիկանները,արցախյան ազատագրական շարժման վառոդի հոտը չեն զգացել, որովհետև դեռ ծնված չեն եղել:
Երկրորդ նախագահի օրոք,երբ Բաղրամյան պողոտայում խաղաղ ցուցարարներին ջրցան մեքենաներով դիմավորեցին, նման մի ալիք բարձրացավ, մի կերպ կանխեցինք:Աղջկա հետ կոպիտ են վարվել, նա վիրավորված է, փորձեցին արդյոք առիթն սկսող անձինք խոսել աղջկա հետ, ներողություն խնդրել, չեմ կարծում: Հասունանալ է պետք, Եռաբլուրի հայաստանցի տղաները արյունով պահեցին Արցախը, արցախցի ոստիկան, դու անհատ ես,իսկ Արցախը հայրենիք է, հայրենիքն էլ՝ ազգինն է...
Ահա թե ինչ կասեմ կապույտ աղջկան նաև՝պատերազմող երկրի նյարդերը շատ զգայուն են, սահմանը պահող քո տարիքի աղջիկները դիպուկահարներ են և ամեն օր են նրանց կանացի իրավունքները խախտվում՝ առանց լոգանքի և մետաքսե սփռոցների...և գունավոր մազերի:Նրանց իրավունքը հայրենապաշտությունն է:Մարիր ներսիդ կրակը, հայկական երկու պետություններում միշտ սեր և խաղաղություն պիտի պահենք, առանց թյուրիմացությունների...ինքնագիտակցությամբ ու ինքնազսպումով:
Ռուզան Ասատրյան
Այս նյութը դիտել են - 3016 անգամ