Ուսուցչուհին իրեն զոհաբերել Է՝ երեխաներին փրկելով Կեմերովոյում.«Արմենպրես»
2018-03-27 13:07:00

 Կեմերովոյի թիվ 17 գիմնազիայում սգում են 37-ամյա ուսուցչուհի Տատյանա Դարսալիայի մահը, որը զոհվել Է Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում բռնկած հրդեհի հետեւանքով՝ փորձելով երեխաներին դուրս բերել բոցավառվող շենքից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դարսալիան իր 14-ամյա դստեր՝ Էլեոնորայի հետ միասին մարտի 25-ին հանգստանալու Էր եկել առեւտրի կենտրոն: Ականատեսների վկայությամբ, երբ խուճապ Է առաջացել, Տատյանան դստերը դուրս Է բերել շենքից եւ, իմանալով, որ վերին հարկում երեխաներ են մնացել, գնացել Է նրանց օգնելու: Այնտեղից Դարսալիան արդեն չի վերադարձել: «Մենք միշտ սիրելու ու հիշելու ենք նրան. նա եղել Է եւ կմնա լավագույններից լավագույնը: Ես մինչ այժմ չեմ հավատում, որ դա տեղի Է ունեցել հենց նրա հետ, բայց ես հպարտանում եմ, որ նա իմ մայրն Է: Նա զոհվել Է որպես հերոս, իրենից առաջ թողնելով երեխաներին եւ չԷր կարող այլ կերպ վարվել: Նա միշտ կմնա մեր սրտերում»,- գրում Է Տատյանայի դուստրը՝ Էլեոնորան, «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցում իր զոհված մոր Էջում:

14-ամյա Էլյայի հետ միասին Տատյանայի մահը խորապես սգում են բոլոր ընկերները, աշակերտները, ծանոթները եւ նույնիսկ պարզապես անծանոթ մարդիկ:

«Ցանկանում եմ ասել, որ Դուք ոչ թե պարզապես կին եք, այլ ՀԵՐՈՍ: Ես Ձեզ միշտ կհիշեմ որպես շատ բարի եւ հասկացող կին: Էլյային ես սիրել եմ, սիրում եմ ու կսիրեմ, նրա կյանքում ամեն բան լավ կլինի, ես խոստանում եմ»,-Տատյանայի Էջում գրել Է Անաստասյա Կոմարովան:

Այս նյութը դիտել են - 5261 անգամ