Հայտնի են ապագա նախարարներն ու փոխվարչապետերը.Politik
2018-03-27 00:38:00
« Politik »-ը գրում է.
Մեր աղբյուրների փոխանցմամբ, արդեն հայտնի են կառավարության ապագա նախարարները: Կառավարության երեք փոխվարչապետներն են՝ Կարեն Կարապետյան (հարկաբյուջետային քաղաքականության, դրամավարկային քաղաքականության ուղղորդում), Արմեն Գևորգյան (Կոռուպցիա և էթիկա, Տարածքային կառավարում և ՏԻՄ, հանրային ծառայության համակարգ, դատաիրավական բարեփոխումներ),  Վաչե Գաբրիելյան (Արտաքին ներդրումային քաղաքականության և տնտեսական ինտեգրում)։

Փոխվարչապետ Գաբրիելյանը հաշվետու կլինի առաջին փոխվարչապետին։ Անվտանգության խորհուրդը կղեկավարի Արկադի Ղուկասյանը։ ԱԳ և ՊՆ նախարարների փոփոխություն չի սպասվում։

Պետական վերահսկողական ծառայությունը կղեկավարի Հովհաննես Հովսեփյանը, իսկ Կառավարության աշխատակազմը՝ նախագահի օգնական Արմեն Աբելյանը։ Կարապետյանի բոլոր նախարարները հիմնականում կշարունակեն պաշտոնավարել, կփոխվեն միայն Առողջապահության և Էներգետիկայի նախարարները, այս պաշտոնը կտրվի Կարապետյանի փեսա Հայկ Հարությունյանին, սակայն նախարարությունից կառանձնացվի բնական պաշարների ոլորտը։

Տարածքային կառավարման նախարար կնշանակվի Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը։ Ինչ վերաբերում է ՀՅԴ նախարարներին, ապա ըստ երկկողմ պայմանավորվածության, Դաշնակցությանը կտրվի 3 նախարարի, երեք մարզպետի և 2 տեսչական մարմնի ղեկավարի պաշտոն։ ՀՅԴ-ին կտրվեն Մշակույթի, Բնապահպանության և Առողջապահության նախարարություննեը։ Մշակույթի նախարարի պաշտոնը կզբաղեցնի ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը, Առողջապահության նախարար կնշանակվի հայտնի վիրաբույժ Արտավազդ Սահակյանը, իսկ գործող բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը կշարունակի պաշտոնավարել։ Ավելին բնապահպանության նախարարությունը կվերադառնա բնական պաշարների ոլորտը։Աղվան Վարդանյանի փոխարեն պատգամավոր կդառնա նախկին Կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը։ Մարզպետների փոփոխություններ չեն լինելու, ՀՅԴ-ի կառավարմանը կտրվի նաև Լոռու մարզը, ինչպես նաև կառավարության առընթեր երկու տեսչական մարմին։

 

Այս նյութը դիտել են - 5710 անգամ