Ասում են՝ «ԵԼՔ»-ում գրեթե ամեն օր իրար «միս են ուտում»
2018-03-22 15:21:00
Բոլոր նախադյալները կան՝ հաստատապես ենթադրելու , որ ապրիլից հետո կարող ենք ականատես դառնալ հայաստանյան ընդդիմադիր դաշում հերթական պառակտմանը : 
«Ելք» - ում արշալույսները կարծես այնքան էլ խաղաղ չեն , ու որքան շատ են կուսակցության ներսից կոչեր հնչում՝ ամեն գնով ընդդիմանալու իշխանությունների ապրիլյան սցենարի հաջող իրականացմանն , այնքան ակնհայտ է դառնում ընդդիմադիր «Ելք» - ում ներկայումս առկա երկու հիմնական բլոկների՝ մարուքյանականների ու Նիկոլ Փաշինյանի դավանած հայացքների միջև առկա տարբերությունը : 
Մամուլում գրել են , որ նույնիսկ ՍԴ նախագահի քվերակությունն անամպ չի անցել « Ելք» - ի համար , ու եթե նույն Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը ցույց են տվել սեփական հեռախոսներում ֆիքսած « դեմ » քվեարկությունն , ապա Նիկոլ Փաշինյանը վարանել է նույն կերպ վարվել՝ բավարարվելով ընդամենը հայտարարությամբ այն մասին , թե
քվեարկել է կուսակցության որոշման համաձայն :
Հիշեցնենք,որ ձայների մեծամասնությամբ ՍԴ նախագահ է ընտրվել Հրայր Թովմասյանը:
Իհարկե, միգուցե սա այնքան էլ խոսուն իրողություն չլիներ, եթե վերջին շրջանում խմբակցության ներսում, նույն մամուլի վկայությամբ, աննախադեպ վատ մթնոլորտ հաստատված չլիներ:
Ասում են՝ այստեղ գրեթե ամեն օր իրար «միս են ուտում»՝ վերջնական հայտարարի չգալով, թե կոնկրետ ինչպես են պայքարելու իշխանությունների ծրագրերի դեմ: Բանն այն է,որ Փաշինյանը քաղաքական պայքարի հարցում փորձում է հանդես գալ առավել ար մատական դիրքերից , մինչդեռ Մարուքյանն ի ր հերթին կողմնակից է առավել պասիվ պայքա րի՝ համարելով , ո ր հարմար առիթն այլևս ան դառնալիորեն կորսված է ՝ ակնհայտորեն նկատի ունենալով վերջին շրջանի ընդդիմադիր հանրահավաքների անսպասելի տապալումն, երբ որոշ ընդդիմադիրներ նույնիսկ չէին կարողացել կրիտիկական զանգված կուտակել Ազատաության հրապարակում :
Գրեթե համոզված կարելի է պնդել, որ այլևս «Ելք»-ի օրերը հաշված են: Այս քաղաքական ուժն իրականում հայտնվել է երկու քարի արանքում. եթե հետ կանգնի սեփական խոսքերից ու չպայքարի իշխանությունների դեմ, ապա կհայտնվի հիմար վիճակում,իսկ եթե,այնուամենայնիվ, հաստատապես որոշում կայացվի՝ գործնական պայքար մղելու ընդդեմ իշխանութունների,ապա անվիճելի է,որ ներկայումս նկատվող տարաձայնություններն է՛լ ավելի ակնառու են դառնալու՝ կուսակցությանը կանգնեցնելով պառակտման անխուսափելի վտանգի առաջ, ինչը կբերի Հայաստանում ընդդիմության փաստացի ոչնչացմանը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ:
Իրերի նման՝ իշխանությունների համար ձեռնտու զարգացումը կրկին անգամ, ըստ էության, փաստի առաջ է կանգնեցնելու հանրությանը, որի հիմնական մասն, ինչպես հայտնի է ընդդիմադիր հայացքներ ունի: Հայաստանում կրկին անգամ վարկաբեկվելու է «ընդդիմություն» հասկացությունն՝ հանգեցնելով հուսալքության ու հուսախաբության խորացմանը մի երկրում, որն ուղղակի խեղդվում է սոցիալ-տնտեսական խնդիրների հորձանուտում, մինչդեռ միահամուռ ու կենսունակ ընդդիմությունը ցանկացած երկրի առաջընթացի առհավատչյաներից մեկն է համարվում:
Այս նյութը դիտել են - 3837 անգամ