Խիստ պատժաչափեր՝ Սեֆիլյանին ու մյուսներին. Forrights
2018-03-20 01:30:00

Շենգավիթի դատարանում այսօր հրապարակվեց ընդդիմադիր գործիչ Ժիրայր Սեֆիլյանի ու մյուսների դատավճիռները։ Դատավարության ողջ ընթացքում մեղադրյալներին ձայնից զրկած և բազմաթիվ խախտումներ թույլ տված դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նրանց խիստ պատժի արժանացրեց։ Ժիրայր Սեֆիլյաննդատապարվեց ազատազրկման 10 տարի 5 ամիս ժամկետով։ Գևորգ Սաֆարյանը դատապարվեց 5 տարի 6 ամսվա ազատազրկման։ Նրա պատժաչափը կհաշվարկվի Տոնածառի գործով ազատազրկման պահից։ Ներսես Պողոսյանն ու Սասունիկ Կիրակոսյանը դատապարտվեցին 3 ու կես տարվա ազատազրկման, Գալուստ Գրիգորյանը և Հրայր Թոփչյանն էլ՝ 3-ական տարվա ազատազրկման:Դատարանը բարի գտնվեց Հովհաննես Պետրոսյանի նկատմամբ՝ նրան ընդամենը 2 տարվա ազատազրկման դատապարտելով։ Պետրոսյանը միակ մեղադրյալն է, որը ցուցմունք է տվել Ժիրայր Սեֆիլյանի ու մյուսների դեմ։ Ի դեպ, արդեն 2 ամսից Հովհաննես Պետրոսյանը կլինիազատության մեջ։  

 Դատավճռի հրապարակմանը դահլիճում ներկաները խիստ բացասական արձագանք տվեցին։ Վատացավ Ներսես Պողոսյանի կնոջ ինքնազգացողությունը։ Իսկ Սեֆիլյանի կողմնակիցներից մեկը իշխանությանը դավաճանության մեջ մեղադրող երգ հնչեցրեց՝ «Հավերժ անեծք, հավերժ անեծք» ու լքեց նիստերի դահլիճը։ 
 Սեֆիլյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտարարեց՝ իրենց համար անակնկալ չէր դատարանի նման գործելակերպը։ Այսօր հայաստանյան արդարադատության վերջի սկիզբը տրվեց․ «Պետք է դատարաններում սև լենտ կախել և մարտի 20-ը նշվի որպես արդարադատության մահվան օր։ Սա ուղղակի պատմության մեջ կմնա և կգա ժամանակը, որ քաղաքական իշխանությունը պատասխան կտա սրա համար»։ 
 Արայիկ Պապիկյանը կրկնեց՝ Սեֆիլյանին ու մյուսներին առաջադրված մեղադրանքը շինծու էր և նրանք ազատազրկվում են բացառապես քաղաքական դրդապատճառներով․ 
 «Սեֆիլյանի մեղադրանքում մոռացել էին նշել Քենեդու սպանության հոդվածը։ Իշխանությունն ուղղակի վախենում է Ժիրայր Սեֆիլյանի անձից։ Վախն այնքան մեծ է, որ պետք էր նրան պիտի ձայնազրկեին, իսկ գաղութային ռեժիմի ցուցումով ֆիզիկապես ոչնչացում պիտի իրականացնեին։ Սեֆիլյանին ժամանակավոր ազատազրկումը թույլ է տալիս, որ այս իշխանությունը ժամանակավորապես գոյատևի։ Ինչպես Սեֆիլյանը դատարանում ասեց, այսպիսի դատավճիռներ առաջիկայում սպասվում է հայկական Նյուրնբերգում»,- նշեց Արայիկ Պապիկյանը։ 
 Դատավարության ընթացքում խախտվեցին Ժիրայր Սեֆիլյանի՝ որպես մեղադրյալ պատշաճ պաշտպանվելու իրավունքները։ Նա չկարողացավ ցուցմունք տալ, հանդես չեկավպաշտպանական ճառով ու վերջին խոսքով։  
Այս նյութը դիտել են - 4326 անգամ