Բակո Սահակյանի այցը ԱՄՆ՝ շատ ավելի խորքային նշանակություն կարող է ունենալ մեզ համար
2018-03-13 10:45:00
Բակո Սահակյանի այցը, որը զուգադիպեց Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի՝ ԱՄՆ կատարած այցին ու վերադարձին Հայաստան, պետք է բավական ուշագրավ համարել հատկապես այն պրոցեսների ֆոնին, որոնք ընթանում են այսօր Անդրկովկասում: Հայտնի է , որ Բակո Սահակյանը հանդիպումներ կանցկացնի նաև ԱՄՆ Կոնգրեսում : 
Հանդիպման հայտարարությունն արդեն հրապարակվել է :
Անկասկած է, որ ԱՄՆ ջանքերը՝ զարգացնելու ԱՄՆ-Արցախ շփումներն ու այս զգայուն իրավիճակում ինչ-որ իմաստով նաև թիկունք դառնալու Հայաստանին, չեն կարող գովելի չհամարվել:
Անկասկած է նաև, որ Սահակյանի այցը,որը սովորաբար այնքան էլ շատ չի բարձրաձայնվում, այս անգամ շատ ավելի խորքային նշանակություն կարող է ունենալ մեզ համար, քան սրան նախորդած մնացյալ բոլոր այցերը, քանի որ արցախյան հակամարտությունն այժմ մտել է մի փուլ, որը գրեթե աննախադեպ է, ու բոլորն են խոսում խնդրի կարգավորման անհրաժեշտության մասին:
Այս իմաստով առնվազը հույս է առաջանում,որ Արևմուտքի մասով մենք ականատես չենք դառնա Հայաստանի վրա հնարավոր ճնշումների, ավելին՝ միմյանց հաջորդած իրադարձությունները ստակ նշանն են այն բանի, որ Վաշինգտոնը պատրաստ է հանդես գալ ինչ-որ իմաստով նաև հայկական երկու պետությունների ապագայի երաշխավորի դերում՝ ամրապնդելու համար տարածաշրջանային փխրուն կայունությունն ու անվտանգությունն, ինչը կենսական անհարժեշտութուն է թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ժողովուրդների համար:
Մնում է միայն հուսալ, որ Արցախի նախագահի այցն իսկապես բեղուն կլինի ու իրապես կնպաստի հատկապես Ստեփանակերտ-Վաշինգտոն երկկողմ հարաբերությունների ամրացմանը:
Սփյուռքն է հանդիսանում Հայաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունների հիմնական կապող օղակը,իսկ Արցախը հայոց եռամիասնության կողմերից առնվազը մեկն է՝ կարևորագույն բևեռը:
Այս նյութը դիտել են - 200689 անգամ