ՀՀ գլխավոր դատախազ պարոն Արթուր Դավթյանին՝ հրապարակային հաղորդում հանցագործության մասին
2018-03-12 03:38:00
Նկարում՝ Արիանա Հովսեփյանն է
Ես՝ USArmenianews. com կայքի գլխավոր խմբագիր, ԱՄՆ քաղաքացի Գայանե Մանուկյանս, ՀՀ գլխավոր դատախազությանը հայտնում եմ ՀՀ քաղաքացի Արմենուհի (Արիանա) Հովսեփյանի կողմից իմ դեմ կատարված հանցագործության մասին: Խոսքը՝ մասնավորապես մարտի 10-ին, «Վիբեռ» հեռախոսային կապի միջոցով Արիանա Հովսեփյանի կողմից իմ հասցեին ուղղված սպառնալիքների մասին է: 
Newspress . am կայքի և «Անդրադարձ» մամուլի ակումբի հիմնադրի կողմից (այդպես է նա ինքն իրեն բոլորին ներկայացնում) իմ բջջային հեռախոսին ողջ օրվա ընթացքում 041 025040 հեռախոսահամարից բազմաթիվ զանգեր եմ ստացել, որոնց չեմ պատասխանել: Այնուհետև վերջինս սկսեց գրավոր և ձայնային հաղորդագրություններ ուղարկել, որոնք պարունակում են սպառնալիքներ ՝ ուղղված անձիս, ընտանիքիս, կայքի դեմ, շանտաժներ, թե՝ եթե, կայքից մեկ ժամվա ընթացքում չհեռացնեմ իր ու իր մերձավորներին,հովանավորներին վերաբերող համապատասխան նյութերն,ապա ինքը կդիմի այնպիսի քայլերի ու վնասաբեր գործողությունների,որ պատկերացնելն անգամ անհնար է:
Այսպիսով՝ պետք է նկատել,որ այս պարագայում գործ ունենք ոչ միայն անձիս դեմ ուղղված սպառնալիքների հետ,այլև՝ ահաբեկումների՝ուղղված առհասարակ ազատ խոսքի դեմ,ինչն,ըստ էության, կրկնակի հանցագործություն է:
Պարո՛ն Դավթյան, իմ դեմ Արմենուհի (Արիանա ) Հովսեփյանի կողմից կատարված հանցագործության մասին հայտնող Ձեզ հասցեագրված այս հրապարակային հաղորդումն ուղղում եմ հույսով , որ Դուք, ի պաշտոնե հանդիսանալով արդարության պահպանման գլխավորագույն երաշխավորներից մեկը, մինչև վերջ հետամուտ կլինեք գործին , ու մեղավորները կպատժվեն :
Նրան կարգի բերելու համար, ես, ստիպված, զանգահարել եմ Կենտրոնի ոստիկանության բաժանմունք և Երևանի ոստիկանության վարչություն, սույն հանցագործության մասին հաղորդում տվել, սակայն, մտավախություն ունեմ , որ գործին ընթացք կարող է և չտրվել , քանի որ բոլորին է հայտնի Արիանա Հովսեփյանի ու ոստիկանության միջև գոյություն ունեցող հովանավորչական կապերի մասին:
IPI և SEEMO ( Միջազգային Մեդիա Ինստիտուտ ) խաբեությամբ խծկված և խորհրդի անդամ դարձած newspress.am-ի տնօրենը շատ է սիրում ամենուրեք պարծենալ իր այդ «ձեռքբերմամբ», իր այս գործողություններով, ըստ էության, սպառնում է ազատ խոսքին, կարող է անպատիժ մնալ, ուստի՝ այս պարագայում որպես արդարադատության միակ երաշխավոր դիտարկում եմ հենց Ձեզ՝ վստահ լինելով, որ սուբյեկտիվ գործոնները ձեր պարագայում չեն կարող որևիցե նշանակություն ունենալ, ու հանցագործը կգտնի իր արժանի պատիժը:
Տեղեկացնեմ, որ նա գործում է խմբակային և անգամ իր ձայնային հաղորդագրության մեջ հստակ սպառնում է, որ եթե չհեռացվեն նյութերը՝ նրա և իր կողմից ղեկավարվող խմբի կողմից կթիրախավորվի մեկ ընտանիք:
Կից ներկայացնում եմ անձիս դեմ ուղղված սպառնալիքներից մեկը, մնացածը՝ գրավոր և ձայնային սպառնալիքներն ու շանտաժ պարունակող ամբողջ փաստերը, որպես իրեղեն ապացույց՝ կուղարկվի դատախազության էլեկտրոնային փոստին:
Հարգելի՛ գլխավոր դատախազ, եթե կգտնեք առերևույթ հանցագործության հատկանիշներ, խնդրում եմ համապատախան ընթացք տալ:
Շնորհակալություն


Այս նյութը դիտել են - 16918 անգամ