Ով մեղավոր է պետք է պատժվի, ով անմեղ՝ արդարացվի. Սա է պահանջում մարդկային Արդարությունն ու Բարոյականությունը
2018-03-08 13:15:00
Կանադահայ բարերար Արփի Մերասի , նրա որդիներ Սարո Մարկ Մերասի, Սուրեն Դավիդ Մերասի ու «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի միջև հանրահայտ վեճը , որի մասին ամիսներ առաջ գրել էին լրատվականներն , ու որի շուրջ բավական մեծ աղմուկ էր բարձրացել , շարունակում է մնալ թեժ ու նոր երանգներ ձեռք բերել : 

 Այն կրկին սկսել է ակտիվորեն արծարծվել որոշ ԶԼՄ - ներում , ինչպես նաև խնդրի շուրջ օրերս մամլո ասուլիսի ժամանակ խոսել էր անձամբ Մարինա Պողոսյանը՝ շարադրելով իր տեսակետն ՝ աղմկահարոյց այս դեպքի հետ կապված : 
Հիշեցնենք , որ խոսք է գնում Արփի Մերասի երևանյան բնակարանի շուրջ բարձրացած աղմուկի մասին , որի սեփականատերերի դերում այժմ հանդես են գալիս Մերասի որդիներ Սարո Մարկ Մերասն ու Սուրեն Դավիդ Մերասը: Մայրն այլևս կենդանի չէ , ու որդիները առաջինի իրավահաջորդներն են հանդիսանում :
Մարինա Պողոսյանին մեղադրում են սփյուռքահայ տիկնոջ բնակարանի ճակատագիրն միանգամայն ինքակամորեն տնօրինելու մեջ՝ հակառակ Մերասների կամքի :
«USArmenianews. com» -ը, պահպանելով անաչառության սկզունքը,փորձել է իրավիճակի շուրջ պարզաբանում ստանալ Մերասների ընտանիքից՝ ինչպես ասում են, առաջին ձեռքից տեղեկանալու, թե ի՞նչ է կատարվում և թե ո՞րն է պատճառը,որ Մարինա Պողոսյանի ու նրա աջակիցների կողմից սկսել են մեղադրանքներ հնչել Մերասների շահերը ներկայացնող դատապաշտպան Հրանտ Անանյանի հասցեին: Նրան մեղադրում են մի շարք կեղծիքների ու զեղծարարությունների, ինչպես նաև ստորագրություն կեղծելու և այլնի մեջ:
Մենք կապ հաստատեցինք Մերասների ընտանիքի հետ ու կարողացանք զրուցել , մասնավորապես, ԱՄՆ Տեխաս նահանգի Դալաս քաղաքում բնակվող Սարո Մարկ Մերասի՝ հանգուցյալ Արփի Մերասի կրտսեր որդու հետ՝ նախ տեղեկանալու, թե որն է պատճառը, որ այսքան մեծ աղմուկ է բարձրացրել Մերասների շահերի պաշտպան Հրանտ Անանյանի դեմ:
Արձագանքելով մեր հարցադրմանը՝ Սարո Մարկ Մերասն անհիմն համարեց բարձրացած աղմուկը՝ վստահեցնելով, որ Հրանտ Անանյանը որևիցե հանցանք կամ զանցանք չի գործել, ու համապատասխան փաստաթղթերի տակ դրված ստորագրություններն իսկապես պատկանում են իրենց : Եթե հարկ լինի, վստահաբար գալու է այդ պահը, որ ինքն անպայմանորեն գալու է Հայաստան՝ դատարանին ներկայացնելու այն արժեքավոր փաստաթղթերն ու աներկբա ապացույցները, որոնք լույս են սփռում այս ողջ պատմության վրա ու փաստում Անանյանի անմեղությունն ու այն, որ վերջինս ոչ մի պարագայում ինքնագլխություն չի դրսևորել :
Մեր այն նկատառմանը, թե մի քանի լրատվականներով, ինչպես նաև Պողոսյանի անհատական ասուլիսի ընթացքում հնչել են տեսակետներ, թե իբր Մերաս եղբայրները նույնիսկ հայերեն գրել ու կարդալ չգիտեն ու ոչ էլ հասկանում են լեզուն, հետևաբար չէին կարող տեղյակ լինել լիազորագրի բովանդակությանը, որ դեռ մի բան էլ համաձայնություն տային, որպեսզի Անանյանն իրենց շահերը ներկայացներ դատարանում, Սարո Մարկ Մերասն, ով, ի դեպ, մեզ հետ զրուցելիս խոսում էր թե՛ անգլերեն ու թե՛ հայերեն, արձագանքեց՝ տիրապետում է հայերենին, կարդում, գրում ու
հասկանում է: Նույնիսկ անգլերենում, որն ամենից լավ գիտի, կարող են լինել բառեր, որոնց բացատրությունը գտնելու համար մարդը ստիպված լինի օգտվել հատուկ գրականությունից, սակայն դա չի նշանակում, որ, դիցուք, ինքն ասենք անգլերեն չգիտի կատարելապես տիրապետում է այդ լեզվին՝ թեպետ բացառիկ դեպքերում կարող է և պետք ունենա բառարանների: Այսինքն՝ հայերենի իմացության մակարդակը ոչ միայն բավարար է, այլև առավել,ու որևիցե խնդիր՝ կապված չհասկանալու կամ չհասկացվելու հետ գոյություն ունենալ չի կարող ի սկզբանե:
Այսպիսով՝ Սարո Մարկ Մերասը հերքում է այն կարծիքը, թե հայերեն կարողացել է խոսել միայն եղբայրների մայրն, իսկ որդիները բոկոտն են եղել հայոց լեզվից:
Մեր հաջորդ հարցին ի պատասխան, թե ինչ է կարծում, որն է այս ողջ պատմության նպատակն ու իմաստը, կրտսեր Մերասը վստահեցրեց,որ նպատակը մեկն է՝ արդարության հաղթանակը: «Մենք ընդամենը մեր իսկ սեփականությունը հանդիսացող բնակարանն ենք հետ ուզում, բայց քանի որ այն անկախ մեր կամքից Մարինա Պողոսյանն արդեն իսկ վաճառել է, ապա այժմ մենք գոնե այդ բնակարանի վաճառքից գոյացած գումարներն ենք պահանջում: Տունը կենդանության օրոք մեր մոր սեփականությունն է եղել, ու հիմա մենք ունենք բոլոր իրավական հիմքերն արդարությունը վերականգնելու համար»,-պնդում էր Սարո Մարկ Մերասը:
Այնուհետև պատասխանելով կայքի հաջորդ հարցադրմանը, թե եթե պարզվի, որ տիկին Մարինա Պողոսյանն, այնուամենայնիվ, մեղավոր է, ու բնակարանի վաճառքից ստացված գումարը մինչև վերջին լուման վճարվի Մերասներին, արդյոք երկու եղբայրները կդադարե՞ն բողոքել, դատարանից հետ կվերցնե՞ն հայցն ընդդեմ Պողոսյանի, ինչն, ըստ էության, կզորայացնի Պողոսյանի կալանավորման հավանականությունը: Սարո Մարկ Մերասը պատասխանեց, թե չի կարող սույն հարցին սպառիչ պատասխանել՝ վայրկյաններ անց հավելելով.«Դա միայն իմ որոշելիքը չէ, եղբայրս էլ պետք է համապատասխան որոշում կայացնի»,-վստահեցնելով, որ իրենց ընտանիքը մարդկանց նպատակային վատություն անողներից չէ, ու մայրն էլ յուր կենդանության օրոք ոչ մեկի հանդեպ վրեժխնդրություն չի ունեցել:
Այնուհետև Սարո Մարկ Մերասը պատմեց, որ երեք տասնամյակից ավելի է, ինչ Մարինա Պողոսյանն ու Մերասների ընտանիքը ճանաչում են միմյանց,լավ հարաբերությունների մեջ են գտնվել միմյանց հետ հատկապես հանգուցյալ մայրն ու Պողոսյանն, ով անվերապահ վստահություն է վայելել ընտանիքում, ինչը, փաստորեն , չխանգարեց, որ իրադարձությունները նման անցանկալի կերպով զարգանան: Հիմա իրենց նպատակն է ընդամենը հասնելու արդարության հաղթանակին՝ այն հույսով,որ դա կօգնի ապագայում խուսափել նմանօրինակ պատմությունների կրկնությունից, ու սփյուռքահայերն այլևս խարդախությունների զոհ չեն դառնա սեփական հայրենիքում:Այստեղ բարոյական հաղթանակի խնդիր էլ կա, ու հարցը միայն փողը չէ:
«USArmenianews.com»- ը հայտնում է , որ հետայսու ևս ուշիուշով հետամուտ ենք լինելու այս գործի շրջանակներում ծավալվող իրադարձություններին , հնարավորինս օբյեկտիվորեն հարցը լուսաբանելու ու ներկայացնելու բոլոր կողմերին հուզող խնդիրները , քանի որ գործ ունենք մի աղմկահարույց դեպքի հետ , որի կենտորնում հայտնվել են մի կողմից սփյուռքահայ ընտանիքը , մյուս կողմից հայաստանցի իրավապաշտպանը : 
Ով մեղավոր է պետք է պատժվի, ով անմեղ՝ արդարացվի: Սա է պահանջում մարդկային Արդարությունն ու Բարոյականությունը:
Այս նյութը դիտել են - 20531 անգամ