ԵՀՄՖ նախագահ՝ Աշոտ Գրիգորյանի պարծանքն ու կամ՝ չգիտեմ ինչը...
2017-12-04 12:10:00

Հատուկ մենթերի պատվերով «Սասնա Ծռեր»-ի տղաների դեմ բոչկա գլորող, նրանց ահաբեկիչ անվանող, (բայց հիմա նրանց մոտ ընդդիմադիր խաղացող), Լոս Անջելեսում նրանց համակիրներին անուն առ անուն FBI-ին գործ տվող, Վովա նյուզի» անվախ թիթեռնիկը, մեդիա դաշտում իրեն գուրու է համարել և հերթական անգամ ցեխ է շպրտել հայաստանյան լրատվամիջոցների և այլոց դեմ:
Խոշոր հաշվով ո՞վ է Արիանա Հովսեփյանը:
Իրենից ոչինչ չներկայացնող անգրագետ մեկն է, ով, վերջերս, իր տխրահռչակ հնչեցրած ելույթներում ,ի դեպ,թողնում է խիստ բացասական տպավորություն՝ առնվազը վերբալ էթիկայի տեսանկյունից: « Խածյա համակարգը հետք թողեց իմ վրա », «ինձ ճիշտ ուղու վրա նստացրեցին», «ծիպը, դատախազ կոչվածը», «բոլորս էլ կալեգա ենք »(թե ասա ո՞վ է քեզ ընդհանրապես դաշտում «կալեգա» համարում)՝ ահա այն տգետ արտահայտությունների ոչ լրիվ շարանը, որով Հովսեփյան Արիանան համեմել էր իր խոսքն ու երևի թե այդ կերպ փորձել թողնել գրագետ մարդու տպավորություն: Կամ ի՞նչ է նշանակում «ես ինքս» կամ «հիմնադիրն ու տնօրենն եմ» արտահայտությունները:
Տիկին Արիանա, եթե դու ես, ուրեմն՝ ինքդ էլ ես, եթե ինչ-որ բանի հիմնադիրն ես ,ուրեմն տնօրենն էլ ես: Հետևաբար՝ ի՞նչ կարիք կա կրկնաբանությամբ զբաղվել ու այդպիսով իբր փորձել սեփական խոսքն ավելի ազդեցիկ ու հարուստ դարձնել: Մարդու գրագիտության աստիճանն անիմաստ բառեր արտաբերելով չէ,որ որոշվում է: Սա՝ ուղղակի, ի գիտություն հայոց լեզվից ակնհայտորեն կաղող Հովսեփյանին:
Արիանան կամ Արմենուհին ( այդպես էլ մինչև վերջ պարզ չդարձավ սույն տիկնոջ իրական ու վերջնական անունը ) ամեն պատեհ ու անպատեհ առիթով սիրում է բարձրաձայնել , թե ինքը IPI և SEEMO- ի Միջազգային Մեդիա Ինստիտուտի խորհրդի անդամն է ու միակն է Հայաստանից,որ արժանացել է այդ մեծ պատվին:
Սրա հետ կապված ցանկանում ենք հարց ուղղել սույն «բախտավորին»՝ ինչպե՞ս ստացվեց, որ չհանդիսանալով լրագրող, իսկ համապատասխան ռեսուրսն էլ իր հերթին չհանդիսանալով հեղինակություն կամ ճանաչում ունեցող կայք, հանկարծ դառնում եք ամեն րոպե թմբկահարվող IPI - ի և SEEMO-ի անդամ : Արիանա Հովսեփյանը կարո՞ղ է պարզաբանել, թե հատկապես ում շնորհիվ է լրագրության ասպարեզում իր նման « չուժոյ պախմել » մեկը դարձել ճանաչված կառույցի անդամ : Հանուն արդարության նկատենք , որ Արմենուհին ինքն էլ չի թաքցնում իր պատահական հաջողության գաղտնիքն՝ ամեն անգամ շնորհակալութուն հայտնելով Sugar Daddy Աշոտ Գրիգորյանին, ով հանդիսանում է Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահ: Նրա ունեցած լայն կապերի միջնորդությամբ է Արմենուհի Հովսեփյանը ճաղերից ազատվել և միջազգային լրատվական կառույցներում խծկվել:
Հանգամանք , որը ոչ մի կերպ լավ կողմից չի բնութագրում հենց Աշոտ Գրիգորյանին: Լուրջ կասկածներ կան ՝ կապված այս մարդու գործունեության իրական նպատակների ու կերպի հետ :
Զարմանալի է, բայց փաստ, որ «Սասնա Ծռեր»-ի գործերով ներգրավված ազնիվ փաստաբանները սրա կողքին են նստած, և կարո՞ղ են հանրությանը տեղեկացնել, թե ինչ է այս ամենը նշանակում:
Ներկայացնում եմ փաստը, թե ինչպես է Արիանա Հովսեփյանը իր կայքում տպագրել «Սասնա Ծռեր»-ին վարկաբեկող, վիրավորող, նրանց ահաբեկիչ անվանող մենթական ֆեյքերի գրառումները:
Կարդացե՛ք ֆեյսբուքյան իմ պատին գրված գրառումս «Սասնա Ծռեր»-ի տղաների մասին և նրա զրպարտիչ հակադարձող նյութը՝ իմ գրառմանը, հետևությունը թողնելով խելացի, գիտակից, հանուն արդարության համար լուրջ պայքարող հանրությանը:
Գայանե Մանուկյան


Այս նյութը դիտել են - 23943 անգամ