Դեսպան Հովհաննիսյանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային
2016-01-30 09:00:00

Հունվարի 28-ին դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը իր հավատարմագրերը հանձնեց Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային: Նախագահ Օբաման շնորհավորեց դեսպան Հովհաննիսյանին հավատարմագրման կապակցությամբ և համոզմունք հայտնեց, որ դեսպան Հովհաննիսյանի փորձառությունները օգտակար կլինեն հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա փուլում էլ ավելի խորացնելու և ընդլայնելու երկու պետությունների բարեկամությունը:

Դեսպան Հովհաննիսյանը փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու ջերմ բարեմաղթանքները: Նա նաև նշեց, որ ՆախագահՍարգսյանը ներկա կգտնվի այս տարի Վաշինգտոնում անցկացվող Միջուկային անվտանգության գագաթաժողովին, ինչի համար Նախագահ Օբաման շնորհակալություն հայտնեց և բարձր գնահատեց Հայաստանի հանձնառությունն այս միջուկային անվտանգության նախաձեռնությանը:

Իր ուղերձում նախագահ Օբաման նշեց, որ 2015թ. Հայաստանում ԱՄՆ ներդրումների ծավալի` պատմական մակարդակի բարձրացումը միայն սկիզբն է մեծածավալ առևտային ու ներդրումային կապերի, որոնք առանցքային նշանակություն ունեն Հայաստանի, տարածաշրջանի համար ու դրանից դուրս:

Այս նյութը դիտել են - 1326 անգամ