Ազատության հրապարակում քոչարի են պարում
2015-12-02 23:01:00

Ազատության հրապարակ վերադարձած երթի մասնակիցները քոչարի են պարում:

«Մենք գնում ենք աննախադեպ հաղթանակի մեր ժողովրդի հետ և արդեն քանակական տեսություններն անցյալ կատարյալ են: Իմ գնահատականն այլևս կարևոր չէ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նախքան այդ նա հայտարարեց, որ ժողովրդի շտաբը՝ իշխանությունը բնակվում է Ազատության հրապարակում:

«Ամեն մեկը, կարծում եմ, հասկանում է, թե որտեղ ենք, որտեղ ենք մեր կյանքում և Հայաստանի պատմագրության մեջ»,- դիմելով ճանապարհակիցներին ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը ու հավելեց.«Մենք այս աշխարհից չպիտի հեռանանք պարտքը չկատարած»:

«ժառանգության» առաջնորդը կոչ արեց տեխնոլոգիական այս դարաշրջանում առաջ գալ մարդկային դաշտ՝ վեր կենալով համակարգիչների առջևից ու գալ դեպի մարդկային դաշտ, դուրս գալ սեփական հատվածից:

Այս նյութը դիտել են - 1752 անգամ