Սփյուռքահայերի աչքերով. լրահոսը մի լցրեք անվերջ սպանությունների , բռնաբարությունների , զանազան բռնությունների մասին պատմող լուրերով
2018-03-01 10:59:00
Նրանք , ովքեր հետևում են Հայաստանից պարբերաբար ստացվող լուրերին , հետևում են երկրին վերաբերող լրատվական հոսքերին , նկատած կլինեն , որ հատկապես վերջին ժամանակներս լրատվությունը գլխավորապես նեգատիվով է լցված: Չկա գեթ մեկ օր , որ չլսենք անմարդկային բռնությունների , ինքնասպանությունների , ընտանիքների ներսում գործադրվող բռնություններ պատկերող ու դրանք մանրամասնորեն նկարագորղ ցավալի դեպքերի մասին: 
Վերջերս տեղի ունեցած մոր ու անչափահաս աղջկա ինքնասպանությունն , երբ նրանք միասին նետվել էին կամրջից , միջին տարիքի բժշկի՝ սեփական լոգարանում կախվելու միջոցով ինքասպան լինելը կամ սեփական նորածնին պոլիէթիլենային տոպրակում թաքցրած ու այն աղբը նետած մոր մասին պատմող դեպքը միայն մի նվազ մասն են այն ողբերգության , որի ալիքը վերջին շրջանում ծայրից ծայր ծածկել է Հայաստանը : 
Անսխալ տպավորություն է ստեղծվում , որ հասարակությունը մտել ՝է ինքնաոչնչացման մի կործանարար փուլ :
Իսկ այս ամենը բարձրացնում է հարցեր , որոնց պատասխանից է կախված լինելու այն , թե որքանով կհաջողվի գտնել այն իրական սպեղանին , որը կարող է Հայաստանը դուրս բերել այս խորը ճգնաժամից : Արդյոք այս ամենը յուրատեսակ չափորոշիչ չէ՞ այն իրական վիճակի , որն այժմ ստեղծվել է երկրում :
Իհարկե , պաշտոնական վիճակագրություններն ուսումնասիրելիս հեշտ է ընկնել խաբեության մեջ ու կարծել , թե, ասենք, վերջին տարվա ընթացքում տնտեսությունն աճել է , արտագաղթը փոխակերպվել ներգաղթի և այլն , սակայն մի հպանցիկ հայացքն էլ բավական է՝ համոզվելու , որ իրականում հայ հասարակությունը միանգամայն վատառողջ վիճակում է գտնվում , որի հիմնական պատճառն , անկասկած սոցիալ - տնտեսականն է :
Մենք արժեհամակարգ ունեցող ազգ ենք , ու, եթե, այդուհանդերձ հայ մարդը ստիպված է լինում գնալ ծայրահեղ քայլերի , ապա , անկասկած , խնդիրը պետք է փնտրել ոչ թե անհատի ներսում , այլ նրան շրջապատող իրականությունում , որն էլ , ըստ էության , ազդում է մարդու ներքին հոգեվիճակի , հետևաբար և նրա վարքի վրա :
Մինչդեռ այս ամենը առաջ է բերում նաև մեկ այլ հարց՝ ի՞նչ է մտածում պետությունը և , մասնավորապես , հասարակության հետ ուղղակի առնչություններ ունեցող պետական մարմիններն ինչ են խոկում , որոնց թվում ամենառաջինը ոստիկանությունը :
Ակնհայտ է , որ ինքասպանությունների այս յուրատեսակ վարակի ֆոնին պետական մարմինները ոչ թե պետք է ձեռքները ծալած նստեն , այլ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնեն . առաջին հերթին խոսքը գնում է ոստիկանության մասին , որի ղեկավարն , երբ գալիս է նախագահին զեկուցելու ժամանակն , երկրում տիրող մթնոլորտը սովորաբար նկարագրում է վառ գույներով , բայց երբ հերթը հասնում է հասարակության իրազեկմանն , ահա այստեղ սկսում է իսկական շոուն: Նույնիսկ հատուկ կայքեր են պահում ներհայաստանյան արտակարգ դեպքերի մասին ողջ աշխարհին հաղորդող ու Հայաստանի վերաբերյալ դրսում ունեցած դրական պատկերացումները հօդս ցնդեցնելու համար :
Եթե անկեղծ՝ մարդիկ արդեն հոգնել են զանազան քաքաշյան . քոմերից ու նմանատիպ անիմաստ ինտերնետային ռեսուրսներից ու դրական լուրերի , դրական էներգիայի կարիք են զգում , որի պակասից է նաև , որ այսօր ներհասարակական տրամադրություններում գերիշխող է դարձել նեգատիվն ու վատը :
Շատերը կհամաձայնեն , որ երևանյան կամուրջներն արդեն վաղուց դարձել են ինքասպանությնների համար անփոխարինելի վայրերի , ինչի հետ կապված , թերևս , նույն Երևանի քաղաքապետարանը պետք է արդեն իսկ լուրջ միջոցներ ձեռք առներ . կա՛մ կամուրջների մոտ սահմանեին շուրջօրյա ուժեղացված հսկողություն՝ ոստիկանության հետ միասին , կա՛մ պարսպապատեին կամուրջներն՝ իհարկե առանց քաղաքի գեղագիտական տեսքին հարված հասցնելու : Միգուցե վերջին առաջարկը ոմանց կարող է ծայրահեղ թվալ , սակայն միակ ելքը մնացել է հենց դա :
Եթե նախկինում մարդիկ թուրքի յաթաղանից փրկվելու համար էին իրենց գետերը նետում , ապա այժմ իշխանությունների ապաշնորհ քաղաքականության երեսից էլ չգիտեն ինչ անեն , ինչպես անեն ու երբ , ստիպված են լինում դիմել ծայրահեղ քայլերի : 
Բոլորին պետք է պարզ դառնա , որ հարցն այստեղ միայն անձնական , մարդկային ողբերգությունը չէ , այլ խոսք է գնում նաև շատ իմաստներով ազգային անվտանգության մասին :
Մի երկիր , որը պատերազմող է համարվում , իրավունք չունի ունենալ թևաթափ եղած , ինքնասպան հասարակություն , այլապես մի օր կանգնելու են ֆիզիկական ոչնչացման հերթական վտանգի առաջ՝մեղադրելով ուրիշներիին , իսկ փոխարենն անձամբ ոչինչ չանելով : 
Ինչ վերաբերում է լրատվություն կերտողներին ու այն ներսի ու դրսի լսարանին հրամցնողներին , ապա սրանք էլ պարտավոր են գիտակցել , որ իրենց այդ հակասոցիալական քաղաքականությամբ կամա - ակամա նպաստում են հասարակության շրջանում առանց այն էլ լայն տարածում գտած դեպրեսիայի աճին :
Ընկերնե՛ր , եթե լուր չունեք տեղադրելու , ապա բարի՛ եղեք , մեզ զերծ պահել գոնե հոգեբանկան ճնշումից ու լրահոսը մի լցրեք անվերջ սպանությունների , բռնաբարությունների , զանազան բռնությունների մասին պատմող լուրերով : Մարդկանց դարդն իրենց բա՛վ է , ավելորդ անգամ նրանց կյանքը մի՛ բարդացրեք , բացասականով մի՛ վարակեք հոգիները , իմացե՛ք չափ ու ձև :
Վստահ ենք միայն վատ բաներ չէ , որ պատահում են մեր երկրում , ու ցանկության դեպքում հնարավոր է նաև դրականը նշմարել ու այդ մասին ավետել հայությանը :
Բա՛վ է , հոգնել ենք ու այլևս պարտադրում ենք՝ մի՛ վարկաբեկեք Հայաստանը , մի խեղաթյուրեք իրականությունը , այն բացառապես սև գույներով մի՛ հրամցրեք  հասարակությանը :
Շարունակելի....
Այս նյութը դիտել են - 13091 անգամ