«Ամեն օր գլուխդ բարձին դնելուց առաջ մտածիր՝ ի՞նչ ես արել այսօր ազգիդ համար». Անդրանիկ Զորավար
2018-02-28 12:57:00

Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 153-ամյակի առիթով Էջմիածնի քաղաքապետարանը, ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմնունքը, քաղաքի ակտիվը, քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ, Անդրանիկ Զորավարի անվան փողոցում, նրա հարթաքանդակի մոտ ծաղիկ խոնարհեցին եւ հարգանքի տուրք մատուցեցին Զորավարի հիշատակին:


Զորավար Անդրանիկը ազգային նվիրյալի այն կերպարն է, որը մշտապես ոգեշնչում է սերունդներին: «Ամեն օր գլուխդ բարձին դնելուց առաջ մտածիր՝ ի՞նչ ես արել այսօր ազգիդ համար». Անդրանիկ Զորավարի այս ձոնը հրատապ է առ այսօր:

Այս նյութը դիտել են - 9447 անգամ