Դատարանի դատավորները պայքարում են Բարձրագույն դատական խորհրդի դատավորի աթոռի համար.Armlur
2018-02-26 14:00:00

Բարձրագույն դատական խորհրդի կազմում ընդգրկվելու համար թեժ պայքարը շարունակվում է: Դատական համակարգում վստահ են, որ թեժ մրցակցության արդյունքում դատավորների մեջ կռիվը անխուսափելի կլինի, իսկ ահա «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, թե որ դատարանի դատավորներն են պայքարում Բարձրագույն դատական խորհրդի դատավորի աթոռի համար:

Եվ այսպես` ԲԴԽ-ի անդամ են ցանկանում լինել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Քանաքեռի նստավայրի դատավոր Կարինե Պետրոսյանը, Կենտրոնի նստավայրի դատավոր Արմեն Բեկթաշյան, Աջափնյակի նստավայրի դատավոր Անի Մխիթարյանը, Շենգավիթ դատարանի նախկին նախագահ, ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի որդին` Դավիթ Բալայանը, Արաբկիր նստավայրի դատավոր Սիմիզար Հովսեփյանը եւ դատավոր Արսեն Բաբայանը: 
 Մանրամասն ՝«Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում: 

Այս նյութը դիտել են - 5353 անգամ