Սերիալները բավական չէին, հիմա էլ վարունգը
2018-02-23 21:43:00
 Հայրենի գյուղատնտեսության ծանր վիճակի մասին հայտնի է , թերևս , բոլորին : Այսօր, առանց չափազանցության հայ գյուղացին կանգնած է անլուծելի խնդիրների առաջ , որոնք շատ դեպքերում իր մեղքով չէ , որ առաջացել են : Թիվ մեկ խնդիրը կա ու շարունակում է մնալ ոչ միայն ասենք գյուղատնտեսական վարկերի տոկոսների բավական բարձր լինելը , որոնց տակ մարդիկ ուղղակի ճկռում են , այլև գյուղացու աճեցրած բերքի իրացումը: Իրացման խնդիրների պատճառով գյուղացիներից շատերն այսօր ուղղակի հրաժարվում են հող մշակելու գաղափարից ու դառնում խոպանչի :
Եվ ահա այս անմխիթար պատկերի ֆոնին բավական լու րջ սկանդալ է բարձրացել կապված Հայաստանում ամեն քայլափոխին գովազդվող հնդկական «Lutik» ընկերության կողմից արտադրված մարինացված բանջարեղենի՝ վարունգի հետ: Դրանցում հայտնա բերվել են որդեր: Ճիշտ է՝ հնդկական « Բնազրում Ագրո էքսպորտս » ընկերությունն արդեն հասցրել է պարզաբանում ներկայացնել ՝ տեղի ունեցածի հետ կապված, սակայն հարցը դրանից իր սրությունը չի կորցնում:
Իսկ հարցը հետևյալն է՝ ո՞րն է իմաստը դրսից ներկրելու կասկածելի որակի համապատասխան արտադրանք այն պարագայում, երբ հայտնի փաստ է, որ սեզոնին հայ գյուղացիները սեփական ձեռքերով աճեցրած վարունգը ուղղակի ստիպված են լինում թափել առուները՝ իրացման հետ ունենալով անլուծելի խնդիրներ:
Իսկ թե ինչու պետք է հայ գյուղացին իրացման հետ խնդիրներ ունենա, ճիշտն ասած , այնքան էլ հասկանալի չէ : Հայկական արտադրւթյան պահածոների պակաս կա շուկայում, ինչը պայմանավորված է նույն պահածոյացված մթերքի արտահանման մեծ ծավալներով: Հայաստանում մի յուրատեսակ ոչ բարի ավանդույթ կա ձևավորված, տ եղականն արտահանում են, փոխարենը բնակչությանը հրամցնում կասկածելի որակով ներկրված սնունդ: «Lutik»- ի հետ կապված այս խայտառակ պատմությունը ասվածի վառ ապացույցն է :
Փոխարենը ներսում սեփական էկոլոգիապես մաքուր արտադրանքը սպառելու, ձգտելու ներկրումը փոխարինել արտահանմամբ, հատկապես այնպիսի ոլորտներում, որոնք ուղղակիորեն առնչվում են մարդկանց առողջությանը, ոմանք զբաղված են այլ երկրկների արտադրանքը սեփական բնակչությանը պարտադրելով, ինչն ուղղակի անթույլատրելի է ու ,մեղմ ասած, ոչ տրամաբանական:
Այս նյութը դիտել են - 4512 անգամ